18:47 Գործակալ “Գուարինը երբեք չի ցանկացել տեղափոխվել Յուվենտուս, դա Բրանկայի գաղափարն էր” | ![]()
՛՛Գուարինը Միլանում է, և իրականությունն այն է, որ նա երբեք էլ խնդիրներ չի ունեցել: Ֆրեդին միշտ էլ երջանիկ է եղել, որ կրում է ներաձուրրիի մարզաշապիկը: Եվ այդպես է նաև հիմա: Նա երբեք Մացցարիի հետ խնդիրներ չի ունեցել: Դրանք անհիմն ասեկոսներ են: Հունվարին նրա հնարավոր տեղափոխության գաղափարը միայն Ինտերինն էր, ավելի կոնկրետ մի մարդու, ով այժմ արդեն ակումբում չի աշխատում: Չէի ցանկանա անուններ տալ, սակայն խոսքը ակումբի նախկին սպորտ տնօրեն Մարկո Բրանկայի մասին է: գուարինի յուվենտուս տեղափոխվելու գաղափարը նրանն էր: Ո՛չ ես և ո՛չ էլ Ֆրեդին երբևէ բանակցություններ չենք վարել բյանկոներիի հետ: Պարզապես երկրպագուները պետք է իմանան ճշմարտությունը: Այս ամբողջ ճնշումը և մեղադրանքները նրա հասցեին մեծ վիրավորանք են: Այժմ ամեն ինչ անցյալում է: Հուսով սպասում ենք ֆուտբոլիստի և Ինտերի հաջող ելույթներին'', - ասել է Ֆերեյրան: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com