Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 1 » Գոդին ''Եկել եմ հաղթելու!''.Ինտերի նորեկի առաջին խոսքերը
19:02
Գոդին ''Եկել եմ հաղթելու!''.Ինտերի նորեկի առաջին խոսքերը

Այսօր, իր պաշտոնական ներկայացումից րոպեներ հետո, Դիեգո Գոդինը փոքրիկ հարցազրույց է տվել Inter TV-ին՝ որպես Ինտերի նոր խաղացող

     ՛՛Ես եկել եմ Ինտեր հաղթելու, իմ լավագույնը և առավելագունը ակումբին տալու համար՝ հոգին և մարմինը, խաղադաշտում և խաղադաշտից դուրս։ Ինձ համար նոր մարտահրավեր է սկսվում, նոր փորձառություն։ Ինտերը մեծագույն ակումբ է, շատ կարևոր, Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկը։ Ես մեծ ցանկություն ունեմ մրցակցելու բարձր մակարդակի վրա, շարունակելու ցուցադրել իմ լավագույն որակները՝ խաղադաշտում և խաղադաշտից դուրս, և օգնել այս հիանալի թիմին հասնել կարևորագույն նպատակներին՛՛։

Գոդինը նաև պատմել է, որ Ինտերին միանալու իր որոշումը կայացնելու ընթացքում, նա խորհրդակցել է Ռեկոբայի և Վեսինոյի հետ․

     ՛՛Ես խոսել եմ երկուսի հետ էլ, հատկապես Մատիասի, ով իմ խաղընկերն է ազգային հավաքականում։ Նա շատ լավ բաներ է պատմել թիմի, քաղաքի և ակումբի ամբիցիաների մասին այս մրցաշրջանների ընթացքում։ Ես իսկապես ցանկանում եմ վերսկսել իմ կարիերան և հանդերձարանում ընկեր ունենալը կարևոր է ինձ համար՝ դա միանշանակ ինձ կոգնի ճանաչել թիմակիցներիս։՛՛

Իտալական առաջնությունում 33 տարեկան հասակում խաղալու մասին․

     ՛՛Ես կիմանամ այդ փորձի մասին միայն երբ սկսեմ խաղալ, բայց ես հետևում եմ այս առաջնությանը դեռ մանկուց, հաշվի առնելով, որ իտալական ֆուտբոլը շատ է դիտվում Ուրուգվայում։ Ես շատ սպասումներ ունեմ և մեծ ոգևորվածություն։ Ես մեծ ցանկությամբ եմ ժամանալ այստեղ և դա ինձ կօգնի ամեն ինչ ավելի գեղեցիկ անել։ Ես ընտրել եմ Ինտերը, քանի որ սա մեծ ակումբ է, հիանալի թիմ՝ ազդեցիկ պատմությամբ։ Այն մեծ ամբիցիաներ ունի և նպատակներին հասնելու ցանկություն։ Ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ, կաշխատեմ օգնել ակումբին և իմ թիմակիցներին։ Եվս մեկ անգամ, Ինտերը մեծ և ամբիցիոզ ծրագրեր ունի և ցանկանում է կրկին հաղթել։ Սա մեծ ակումբ է Եվրոպայում և ամբողջ աշխարհում։՛՛

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 88 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz