Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 3 » "Գայլերը" ամեն կերպ փորձում են խանգարել Ինտերին
22:23
"Գայլերը" ամեն կերպ փորձում են խանգարել Ինտերին

Ինչպես հայտնի է, Ինտերը և Ռոման ցանկանում են ձեռք բերել Նիկոլա Բարելային: Վերջինս մերժում է բոլոր հնարավոր առաջարկները, որպեսզի տեղափոխվի Անտոնիո Կոնտեի թիմ:

Այնուհետև Ռոման սկսել է համագործակցել Յուվենտուսի հետ և արդեն հասցրել են ֆուտբոլիստների տրանսֆերներ կատարել միմյանց մեջ: Պելեգրինին տեղափոխվել է Յուվենտուս, իսկ Սպինացոլան՝ Ռոմա:

Իսկ այժմ Ռոման ամեն կերպ փորձում է խոչընդոտել Էդեն Ջեկոյի տրանսֆերը Ինտեր, ում խոսք էր տվել, որ ամռանը բաց կթողնի՝ այլ ակումբ առաջարկի դեպքում: Ինտերը ցանկանում է 12մլն եվրոյով գնել բոսնիացի հարձակվողի տրանսֆերը, իսկ Ռոման ակնարկում է, որ տրանսֆերը կվաճառի Յուվենտուսին:

Ինտերը պատրաստվում է այլընտրաք փնտրել, եթե Ռոման շարունակի համառել, իսկ Ջեկեն Ինտեր կտեղափոխվի անվճար՝ մյուս ամառ: Այլընտրանք Ինտերն արդեն գտել է հարձակման գծում: Ֆերնանդո Լյորենտեն հայտնվել է Ինտերի ուշադրության կենտրոնում և կարող է անվճար տեղափոխվել ներաձուրրիների ճամբար: Անտոնիո Կոնտեն արդեն իր համաձայնությունը տվել է այս տրանսֆերին և մոտ օրերս բանակցությունները կարող են սկսվել:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 663 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz