Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26 » Ֆրանկ Դե Բուր. "Կոնդոգբիան իմ հրահանգը չէր կատարում"
14:15
Ֆրանկ Դե Բուր. "Կոնդոգբիան իմ հրահանգը չէր կատարում"

Ինտեր Բոլոնիա խաղից հետո Ֆրանկ դե Բուրը խոսել է Կոնդագբիայի փոխարինման և խաղի մասին:


"Այսօր մենք կորցրեցինք երկու միավոր: Առավոտյան մենք հասկացանք, որ պետք է երկու փոփոխություն կատարենք հիմնական կազմում: Հանդիպման առաջին 20 րոպեներում լարվածություն էր նկատվում, ինչից հետո Բոլոնիան շրջեց խաղը խփելով գոլ: Հետո ես տեսա թիմ, որն ուզում էր հաղթել և լավ խաղ ցուցադրեց:

Վերջնամասը դժվար ստացվեց, շատ խաղացողներ հոգնել էին: Սա մեր ամենալավ հանդիպումը չէր, բայց ես գոհ եմ աշխատանքից, որն այսօր ֆուտբոլիստները կատարեցին:

Խաղից առաջ ես զրուցել եմ նրա հետ: Ասացի ավելի պարզ գործել, սակայն այն պահին երբ գնդակը կորցրեց, նա իմ հրահանգը չէր կատարում: Եթե Կոնդագբիան ինձ չի լսում, ինչ պետք է ես անեմ: Մենք դա քննակել ենք շատ անգամներ:

Գաբրիել Բարբոսան խաղադաշտ դուրս եկավ դժվարին իրավիճակում, բայց լավ խաղաց այս խաղում: Մենք գիտենք, որ նա ավելի լավ կարող է հանդես գալ: Սա ընդամենը դեռ նորամուտ էր"

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 804 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz