Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 30 » Ֆեներբախչեն մոտ է Գուարինին ձեռք բերելուն
17:09
Ֆեներբախչեն մոտ է Գուարինին ձեռք բերելուն

Ինտերի կիսապաշտպանական դիրքը կարելի է համարել ամենաքանակականը Ռոբերտո Մանչինիի թիմում: Այդ իսկ պատճառով, շատ տրամաբանական կլինի, եթե լինեն նաև վաճառքներ այդ դիրքում այս ամռանը: Թեկնածուների թվում են` Կուզմանովիչը, Օբին և Էռնանեսը, իսկ այժմ նաև Ֆրեդի Գուարինը:

Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով ամենաշատը հետաքրքրված է թուրքական Ֆեներբախչեն: Ստամբուլցիների առաջին առաջարկը եղել է 8մլն եվրոյի չափով, ինչը հաստատել են Ինտերի ղեկավարները: Ինտերի ղեկավարները 29-ամյա կիսապաշտպանին գնահատում են ոչ պակաս քան 12մլն եվրո: Սակայն ինչպես հայտնում է Tuttomercatoweb.com կայքը, հղում կատարելով թուրքական Fanatik-ին, թուրքական ակումբը ևս մեկ առաջարկ է արել Ինտերին՝ այս անգամ 10.5մլն. եվրոյի տեսքով: Այժմ Գուարինը շատ մոտ է Ֆեներբախչե տեղափոխվելուն:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 914 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz