Գլխավոր էջ » 2013 Փետրվար 10 » Ֆելիչե Նատալինոն սրտի վիրահատության է ենթարկվել
23:05 Ֆելիչե Նատալինոն սրտի վիրահատության է ենթարկվել | ![]() ![]() Gazzetta dello Sport -ը հաղորդում է, որ ''Նատալինոն ավելի վաղ սրտի խնդիր ուներ` առիթմիա, որն առաջացել է հանկարծակիորեն, և դեռևս ամիսներ առաջ Ինտերի բժշկական անձնակազմը բավականաչափ անհանգստացած էր և խաղացողն արգելել էին մասնակցել սպորտային միջոցառումների, որպիսի խուսափեն խաղերի ժամանակ վտանգավոր հետևանքներից: Այդ պատճառով երկար ժամանակ նա հսկողության տակ էր, ենթարկվել է բազմաթիվ հետազոտությունների և վերականգնողական բուժման, և անհամբեր սպասում էր, որպիսի վերադառնա խաղադաշտ: Հենց այն պահին, երբ Նատալինոն, կարծես, լույս տեսավ թունելի վերջում, ճակատագիրը կրկին նրան դաժան հարված հասցրեց: Երկու շաբաթ առաջ, Կալաբրիայի իր տանը, Ինտերի խաղացողը իրեն վատ է զգացել և անմիջապես հոսպիտալացվել է'': ''Բժիշկներն ասել են, որ մենք պետք է սպասենք նորմալ ընթացքին, մոտ ամիս ու կես հետո մենք կիմանանք, արդյոք Ֆելիչեն կրկին կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Եթե նա կարողանա դա անել, ապա դա կլինի միայն 4-5 ամիս հետո: Ամենակարևորն այն է, որ որդիս իրեն լավ է զգում և մենք ուրախ ենք'', - ասել է Ֆելիչեի հայրը: FcInter.am կայքը ևս Ֆելիչեի կողքին է! ցանկանում ենք նրան առողջություն և հաջողության, հուսով ենք, որ նրան կրկին կտեսնենք խաղադաշտում: Fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |