Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 2 » Ամանորյա տրանսֆերային ասեկոսներ
20:39
Ամանորյա տրանսֆերային ասեկոսներ
Ֆարֆանի հետ կապված խոսակցությունները մնում են անորոշ: "Շալկեն" առաջարկել է երկարաձքել պայմանագրի ժամկետը պերուացու հետ, բայց ֆուտբոլիստը մերժել է, ցանկություն հայտնելով լքել ակումբը այս ամառ: Գերմանական ակումբը մեծ աղմուկ չբարձրացրեց և փոխարենը գնեց Օբասիին` որպես փոխարինող:

Այնպես որ, հունվարի մեկից կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ Ֆարֆանը դրված է վաճառքի: "Ինտերը" ուշադրությամբ հետևում է իրադարձություններին և պատրաստ է վճարել 6-7մլն եվրո, եթե իհարկե Ռանիերին տա իր համաձայնությունը:

Հարցազրույցի ժամանակ, Խորստ Խալդը` "Շալկե 04"-ի սպորատին տնօրենը, բացատրել է, թե ինչու են պատրաստվում վաճառելել Ֆարֆանին:

"Մենք ցանկանում ենք վաճառել Ֆարֆանին որովհետև, մենք արդեն գնել ենք Օբասիին: Նա երեք տարով երիտասարդ է քան Ֆարֆանը և լիովին ներգրավվել է թիմի խաղի մեջ":

Այս պահին "Ինտերի" առջև կանաչ լույս է, մնում է միայն պարզել, հարկավոր է արդյո՞ք պերուացին "ներաձուրիներին":

Եվս մեկ ասեկոս, բայց այս անգամ արդեն Պորտուգալիայից: Ֆրեդի Գուարինը ցանկութուն է հայտնել տեղափոխվել "Սերիա Ա"-ի որևիցե ակումբ:

"Գուարինը կտեաղափոխվի Իտալիա, եթե նրանով հետաքրքրվող ակումբները պատրաստ կլինեն նրա համար վճարել 10-12մլն եվրո: Գինը բարձր է, բայց ես գտնում եմ, որ կգտնվեն ակումբներ, ովքեր իրենց կարող են թույլ տալ այդպիսի տրանսֆերներ" - ասել է Պեպիննո Տերին, տրանսֆերային պատուհանի լավագույն մասնագետներից, ով հարցազրույց է տվել Calciomercatoweb.it, ասելով թե գլխավոր հավակնորդները Գուարինին ձերք բերելու համար համարվում են "Ինտերը", "Ռոման" և "Յուվենթուսը":

Նաև ըստ հոլանդական Soccer News-ի բացայատվել է Լյուկ Կաստանյոսի
 հնարավոր ապագան : "Ինտերը" ուրախ կլիներ վարձավճարով տալ հոլանդացուն և խոսվում է նաև, որ նա պահանջված է "Բոլոնիայի" կողմից:

Բայց այդքանով չի ավարտվում ասեկոսները, Լյուկով հետաքրքրվում են նաև "Նովորան", "Պարման" և "Չեզենան", որքեր ուրախ կլինեին տեսնել հոլանդացի հարձակվողին իրենց շարքերում վեց ամսով:
Դիտումներ: 1327 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 3.2/22
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz