Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 23 » Ա Սերիայի 2013/14թ. մրցաշրջանի վատագույն տրանսֆերները
18:30
Ա Սերիայի 2013/14թ. մրցաշրջանի վատագույն տրանսֆերները

Ձեզ ենք ներկայացնում Ա Սերիայի 2013/14թ. արդեն նախկին մրցաշրջանի տրանսֆերները, որոնք չարդարացրեցին ակումբների և երկրպագուների հույսերը:

 


Պաշպտան: Ուալլաս (Ինտեր)

Ուալլաս Օլիվեյրա Դոս Սանտոսը Ինտեր է տեղափոխվել Չելսիից վարձավճարով:

20-ամյա աջ պաշտպանիը, ում անվանում են նոր Մայկոն ընդամենը 3 անգամ է խաղադաշտ դուրս եկել Ինտերի մարզաշապիկով:

 

 

Պաշտպան: Մատիաս Սիլվեստրե (Միլան)

Այս նկարում միակ պահն է, երբ Մատիաս Սիլվեստրեն կարող էր ժպտալ Միլանի մարզաշապիկով:

Ինտերում վատ մրցաշրջան անցկացնելուց հետո և արժանանալով Bidone D'oro մրցանակին, Միլանը որոշեց նրա վրա հույս դնել և վարձավճարով Մատիասը տեղափոխվեց Միլան:

 

 

Պաշտպան: Դիեգո Նովարետի (Լացիո)

Դանդաղ, շատ ծանր և ահավոր սատանայական պարզունակ:

Սրանք մի քանի մականուններ են, որոնք նկարագրում են Լացիոյի ձեռք բերած Նովարետիին մեքսիկական Տոլուկայից: Նովրատին անցկացրել է ընդամենը 9 հանդիպում:

 

 

Պաշտպան: Անջելո Օգբոնա (Յուվենտուս)

Անջելո Օգբոնան անցած ամառ Յուվենտուս տեղափոխվեց 13մլն եվոյի դիմաց Տորինոյից:

Նույնիսկ եթե նա այդքան էլ վատ տպավորություն չի թողել, միևնույն է նա չկարողացավ տպավորել իր խաղով ինչպես դա անում էր Տորինոյում: Տպավորություն կա, որ նա խուճապահար է լինում, երբ մրցակիցը պրեսինգի է դիմում: Նա հիմնական կազմում հայտնվելու համար մրցում է Բոնուչչիի հետ և դեռ զիջում է նրան:

 

 

Կիսապաշտպան: Մայքլ Էսիեն (Միլան)

Բացի Միլանի ղեկավարությունից ոչ ոք չգիտի, թե ինչու նրանք ձեռք բերեցին Մայքլ Էսիենին:

Մի ակումբ, ով արդեն իր կազմում ունի Սալի Մունտարի և Նյաջել դե Յոնգ կիսապաշտպանության կենտրոնում, նախկին Չելսիի ֆուտբոլիստին ձեռք բերելը սխալ քայլ էր:

Էսիենը մի քանի հանդիպում է անցկացրել և ավելի ծանր է տեղաշարժվում քան առաջ, ինչը նրա տեղը ապահովեց պահեստայիների նստարանը:

 

 

Կիսապաշտպան: Ադամ Լյայիչ (Ռոմա)

Ադամ Լյայիչը, ով Ֆիորենտինայից է տեղափոխվել Ռոմա, չկարողացավ ցույց տալ իր ողջ պոտենցիալը և այն խաղը, որը նա ցուցադրում էր ֆիալկների կազմում:

Լյայիչը պետք է ավելի շատ հետևողական լինի, եթե ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Հնարավորությունները ավելի են շատանում, քանի որ մյուս մրցաշրջանում Ռոման կմասնակցի Չեմպիոնների Լիգային:

 

 

Կիսապաշտպան: Ֆրանչեսկո Լոդի (Կատանիա)

Ֆրանչեսկո Լոդին, ով կարողացավ հայտնի դառնալ իր տուգանային հարվածների շնորհիվ Ջենովայում, այս մրցաշրջանում ստվերում էր հայտնվել: Ըստ էության, թվերն ապացուցում են, որ անցած ամառ նա փաստացի լավագույնն էր Եվրոպայում առաջադրված մասերը գոլերի վերածելու գործում:

Ջենովան նրան վարձավճարով ուղարկեց Կատանիա հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

 

 

Կիսապաշտպան: Կեսյուկի Հոնդա (Միլան)

Եթ դուք չեք հասկացել, որ մարքեթինգային դրդապատճառները մեծ դեր խաղացին, որ Միլանը ձեռք բերեց ճապոնացի Կեյսուկի Հոնդային, ապա ձեզ ոչինչ չունենք ասելու:

Արդեն լսում ենք պատճառաբանություններ խաղացողի թույլ ելույթի վերաբերյալ, որը անվճար հիմունքներով հունվարին ժամանեց Միլան՝ նա հոգնած է, չի խաղում ճիշտ դիրքում, կամ որ նա դեռ չի ադապտացվել իտալական կյանքին:

Ինչպիսին էլ լինի իրավիճակը, նրա խաղը խաղադաշտում կարելի է բնութագրել ''անկենդան'' հոմանիշով: Որպես դրական նոտա, մի քանի հազար ավել մարդ կկրի Միլանի մարզաշապիկը Ճապոնիայի փոխոցներով:

 

 

Հարձակվող: Մարիո Գոմես (Ֆիորենտինա)

Գերմանացի հարձակվողի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ և մեծ հույսեր, նա դարձավ Ֆիորենտինայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը:

Գոմեսն եկավ Բավարիայի ֆուտբոլիստի տպավորիչ կենսագրականով, սակայն երկու լուրջ վնասվածքները նրան թույլ տվեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում միայն 3 գոլի հեղինակ դառնալ՝ անցկացնելով 9 հանդիպում:

Ջուզեպպե Ռոսսիի հետ նրա համագործակցությունը անհավանական արդյունք կարող է բերել, եթե երկուսն էլ վնասվածքներ չունենան և մնան Տոսկանայում:

 

 

Հարձակվող: Իսհակ Բելֆոդիլ

Անցած մրցաշրջանում Պարմայի մարզաշապիկով 8 գոլ խփելուց հետո 21-ամյա ալժիրցի հարձակվող Իշակ Բելֆոդիլը չկարողացեվ վերստեղծել նախորդ մրցաշրջանի հաջողությունը՝ այս մրցաշրջանում անցկացնելով 25 հանդիպում Ինտերի և Լիվորնոյի կազմում:

Անհարմար, ոչ ստաբիլ մարզիկ, Բելֆոդիլը Պարմայում ինչ-որ բան ցույց տվեց, սակայն չկարողացավ նույնիսկ Լիվորնոյի հարձակման գծում հիմնական տեղ զբաղեցնել՝ թմը, որը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականը և կուղևորվի Բ Սերիա

 

 

Հարձակվող: Ալեսսանդրո Մատրի (Ֆիորենտինա)

Անցյալ ամառ, Միլանը, փաստորեն բավական անխելք գտնվեց 11 միլիոն եվրո վատնելով 29-ամյա ֆուտբոլիստի համար, ում արդյունավետորեն դուրս են հանում Յուվենտուսից, և Մարտին դառնում է նրանց տարվա ամենաթանկ ձեռքբերումը:

Նրա լավ տեսքը չի փոխանցվում խաղադաշտ, քանի որ նա չարդարացրեց իրենց այն մի քանի խաղերում, որ Մասսիմիլյանո Ալեգրին հնարավորություն տվեց նրան: Հուսահատորեն ցանկանալով ազատվել նրանից՝ Միլանը հարձակվողին վարձավճարով ուղարկեց Ֆիորենտինա, որտեղ նա իր առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դարձավ:

Այս ամառ նա վերադառնում է Ռոսսոների և հետաքրքիր կլինի հետևել, թե ուր կուղարկեն նրան այս անգամ:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 1400 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz