Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 8 » Ա Սերիա. Յուվենտուսը` չեմպիոն, Ինտերը` պայքարում է ԵԼ-ի համար և մյուս թիմերը
19:44
Ա Սերիա. Յուվենտուսը` չեմպիոն, Ինտերը` պայքարում է ԵԼ-ի համար և մյուս թիմերը

Սերիա Ա առաջնությանը մնացել է 4 տուր շաբաթ օրը կսկսվի 35-րդ տուրը արդեն մի քանի թիմեր սպառել են իրեց և չեն պայքրում թե սերայում տեղը պահպանելու համար, թե բարձր տեղերի համար:

Եվ այսպես.

Յուվենտուս - ծեր սինիորան անցյալ շաբաթ Սամդորիային հաղթելով 33-րդ անգամ հռչակվեց Իտալիայի չեմպիոն, թերևս Յուվենտուսում, եթե ինչ որ մեկը դեռ պայքարում է ինչվոր բանի համար դա Կառլոս Տևեսն է, նա պայքարում է լավագույն ռմբարկույի համար:

Ռոմա - գայլերը առաջնության միջնամասում տապալելով իրեց խաղերը մեկը մեկի ետևից` պարտվելով, ոչ ոքի խաղալով, զրկվեց չեմպիոնության համար պայքարից նույնիսկ հիմա պայքարում է 2-3 տեղերի համար: Հսկայական առավելություն ունենալով Լացիոյի և Նապոլի նկատմամբ անհաջողություների պատճառով զրկվեց այդ պաշարից:

Լացիո - լացիալները 2015-ին փայլուն խաղի շնորհիվ իրական պայքար մղեցին 2-րդ հորզենականի համար և չեզոքացրեցին 15 միավորի պաշարը իր ոխերիմ թշնամի, մյուս հռոմեական ճանբարում հանգրվանած գայլերի նկատմամբ, ի դեպ Լացիոն հասել է գավաթի եզրափակիչ և կմրցի Յուվենտուսի հետ:

Նապոլի - նեապոլցիները այս տարի ցույց թվեցին երկակի տպավորություն: Նախ սկսեց եվրագավաթային մրցաշրջանը Չեմպիոների Լիգայում, ապա չկարողացավ անցնել 1/8 եզրափկիչ գրավելով խմբում 3-րդ հորիզոնականը, սկսեց իր եվրագավաթային ճանապահրը Եվրոպա Լիգայում: Թիմը այժմ հասել է կիսաեզրափկիչ և պայքարում է երկու ճակատով: Նապոլին Լացիոյի և Ռոմայի հետ տեսական պայքար է մղում 2-րդ և 3-րդ տեղերի համար:

Ֆիորենտինա - մանուշակները 5 անընդմեջ պարտությունից հետո դեռ պայքարում են իրենց տեղը ապահովելու համար Եվրոպա Լիգայում: Մանուշակնրը նայև շարունակում են իրանց պայքարը  Եվրոպա Լիգայում, նրանք ինչպես Նապոլին հասել են կիսաեզրափակիչ:

Սամդորիա - Ջենովան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները այս տարի տոնելով մի քանի կարևոր հաղթանակ լուրջ պայքար են մղում եվրագավաթային գոտու համար, սակայն կարծիքներ կան որ Սամպդորիան պարզապես բախտի բերմամբ է հայտնվել պայքար մղող թիմերի մեջ:

Ջենովա - քաղաքաբնակները վերջին 5 խաղերում տոնելով 3 հաղթանակ, իսկ առաջնությունում հաղթելով Յուվենտուսին նույնպես պայքարում է ԵՎրոպա Լիգայի ուղեգրի համար:

Ինտեր - թերևս վերջին երեք մրցաշրջանը տապալած ներաձձուրինեը այս տարի ևս տապալեց մրցաշրջանը: Նախ դուրս մնաց չեմպիոնների լիգայի ուղեգրի պայքարից, ապա դուրս մնաց գավաթից, այնուհետև ձախողեց մի քանի տուր և բարդացրեց իր գործը եվրագավաթների համար պայքարում: Ինտերը վերջին 6 խաղերում վաստակելով 14 միավոր լուրջ պայքար սկսեց եվրագավաթների համար: Մաուրո Իկարդին պայքարում է լավագույն ռմբարկուի համար: Նա խփել է 18 գոլ, իր առջևում թողնելուց Տևեսին 20 գոլով:

Տորինո - թուրինցիները 1-ին խաղաշրջանը 15-րդ հորիզոնականում ավարտելուց հետո 2-րդ ում ուղղակի ֆանտասիկ խաղ ցույց տվեցին և ռեալ շանսեր ունեն Եվրոպա Լիգայում ուղեգիր նվաճելու համար:

Միլան - ռոսորենիներ պարզապես ֆիասկոյի են ենթակվում այս տար: Նրանք առաջնության ավարտին եզրափակում են 10-նյակը: Միլանյան ակումբը լուրջ խնդիրներ այս մրցաշրջանում: Միայն տեսականորեն են պայքարում եվրակավաթների համար և պետք է չմոռանալ պայքարել գոնե հայտնվել լավագույ տասնյակում: Ցավալի է տեսենել այսպիսի միլայան թիմեր:

Պալերմո, Կիևո, Էմպոլի, Ուդինեզե և Հելլաս Վերոնա այս թիմրը կարելի է ասել չեն պայքարում ոչինչի համար քանի որ նրանք 4-տուր առաջ ապահովել են իրենց տեղը Ա Սերիայում և հիմա նրաք պայքարում են ուղակի լավ ցուցանիշների համար:

Սասուոլլո - թիմը մնացած 4-խաղերում 2 միավոր վաստակելու դեպքում ապահովում է իր տեղը ուժեղագույնների մեջ:

Ատալանտա - բերգոմոցիերին մի քանի տուր առաջ չէր սպառնում վտանգավոր գոտում հայտնվելու "հնարավորությունը", սակայն Կալյարին վերջին խաղերում հաջող հանդես գալուս շնորհիվ կրճատեց միավորների առավելությունը:

Կալյարի - այս թիմը միակն է, ով այս մրցաշրջնում ջախջախեց Ինտերին այն էլ Ջուզզեպե Մեացցայում, բայց հիմա միայն տեսական շանսեր է պահպանում տեղը պահպանելու համար Սերիա Ա-յում: Պետք է հաղթել բոլոր 4 խաղերում և հուսալ որ Ատալանտան 4 խաղերում չի վաստակի 5 միավոր, միայն այդ դեպքում Կալյարին տեղը կպահպանի Սերա Ա-ում:

Չեզենա - թիմը արդեն մեկ ոտքով Սերիա Բ-ում է: Նրան կարծես չի փրկում ոչինչ թերևս 0-յական շանսերի դեպքում հաղթելով վերջին 4 խաղերը և հուսալով որ Ատալանտան և Կալյարին կպարտվեն բոլոր խաղերը միայն այդ դեպքում կմնա Չեզենա ուժեղագույների լիգայում, որը քիչ հավանական է:

Պարմա - այս տարվա 3-րդ հիասթափությունը ափսոսալ կարելի է այս թիմի համար, որը ավարտեց իր ելույթներ Սերիա Ա-ի միայն վերջին հորիզոնականում, նրան չի փրկի արդեն ոչինչ:


Ստյոպ Ջանոյան

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 1118 | Ավելացրեց: styop95 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz