Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 3 » Ա Սերիա. Հետաքրքիր փաստեր
13:16
Ա Սերիա. Հետաքրքիր փաստեր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ա Սերիայի 2014/15 մրցաշրջանի մի քանի հուշագրավ փաստեր:

 

 

Այս տարի ամենաշատ հաճախելիություն ունեցել է Ռոման միջինում 40.135 երկրպագու մեկ խաղում: Ամենաքիչը Ուդենեզեն է 8912, Ինտերը 37270 ցուցանիշով երրորդ տեղում է զիճելով նաև Յուվենտուսին:

 

 

Ինտերը վերջին 20 տարվա ընթացքում ցույց տվեց ամենավատ հաճախելիության արդյունքը: Երբեք Ինտերը ցուցանիշը 40.000-ից պակաս չէր եղել, նույնիսկ անցած մրցաշրջանում ունեցել է 42246 ցուցանիշը:

 

 

Գոլ+փոխանցում հաշվարկում Իկարդին ճանաչվեց լավագույնը 22+6 արդյունքով:

 

 

Ա սերիայում ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում է հայտնվել Ինտերի կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով տարեկան ստանում է 3,2 մլնի եվրո:

 

 

Ժուան Ժեսուսը "լավագույնն" է ճանաչվել դեղին քարտերի հաշվարում, նրա ակտիվում կա 14 դեղին քարտ:

 

 

Մրցաշրջանի ընթացքում ամենաշատ ճշգրիտ փոխանցումը կատարել է Գարի Մեդելը 2695:

 

Ամենաշատ գոլային պահեր ստեղծող ֆուտբոլիստների լավագույն 10-յակում են հայտնվել Ռոդրիգո Պալասիոն և Մատեո Կովաչիչը:
Նրանք համապատասխանաբար 63 և 62 արդյունքներով զբաղեցնում են 7 և 9-րդ տեղերը, առաջ անցնելով Տևեսից: Լավագույնը Միրկո Վալդիֆիորին է 90 ցուցանիշով:

Կատեգորիա: Ա Սերիա | Դիտումներ: 1206 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz