Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 21 » 5 ֆուտբոլիստներ հեռացողների ցուցակում
15:33
5 ֆուտբոլիստներ հեռացողների ցուցակում

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, Ինտերի հեռացող ֆուտբոլիստների ցուցակում են` Ռանոկիան, Բիաբիանին, Նյուկուրին և Սանտոն-Միանգ զույգից մեկը:

Իսպանական Էսպանյոլը հետաքրքրված է Սանտոնի ծառայություններով, սակայն դեռ համաձայնություն չկա: Իսկ ահա Միանգի համար Ինտերը համաձայնության է հասել Կալյարիի հետ:

Ռանոկիայի գործակալը դեռ գտնվում է Լոնդոնում, որտեղ բանակցություններ է վարում Վեստ Հեմի և Հալ Սիթիի ներկայացուցիչների հետ:

Նյուկուրիի ծառայություններով հետաքրքրված են միանգամից 3 ակումբ` Պալերմոն, Կիևոն և Կրոտոնեն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Ջոնատան Բիաբիանին կարիերան կարող է շարունակլ իտալական Սամպդորիա կամ Բոլոնիա ակումբներից մեկում: Բիաբիանին ցանկանում է տեղափոխվել Ռոբերտո Դոնադոնիի թիմ` Բոլոնիա:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 198 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz