Գլխավոր էջ » Ֆայլեր » Տարբեր

2013/14 մրցաշրջանի վիճակագրությունը և հետաքրքիր փաստերը
25.05.2014, 03:07

FcInter.am-ը ամփոփում է Ինտերի 2013/14 մրցաշրջանի արձանագրած վիճակագրությունը և հետաքրքիր փաստերը:

 


1. Մրցաշարային աղյուսակ

Ինտերը արդեն անցած մրցաշրջանում կարողացավ գրավել 5-րդ հորիզոնականը վաստակելով 60 միավոր իրենից առաջ թողնելով Ֆիորենտինային, Նապոլիին, Ռոմային և Յուվենտուսին: Զբաղեցրած համեստ 5-րդ հորիզոնականը Ներաձուրրիներին թույլ կտա մյուս մրցաշրջանում մասնակցել Եվրոպա Լիգայի մրցաշարին:

 

 

 

 

 

 

 

 


 

2. Ռմբարկուներ

Ռմբարկուների ցուցակը գլխավորեց, ինչքան էլ անսպասել էր, Տորինոյից Չիրո Իմոբիլեն՝ խփելով 22 գոլ: Ոչ պակաս զարմանալի էր Լուկա Տոնիի վերածնունդը, ով վերադառնալով Ա Սերիա 36 տարեկանում՝ կարողացավ 20 գնդակով դառնալ մրցաշրջանի հերոսներից մեկը: Ինտերի գլխավոր ռմբարկու Ռոդրիգո Պալասիոն իր խփած 17 գնդակներով 4-րդ հորիզոնականը կիսում է Դի Նատալեի և Հիգուաինի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 


 


3. Լավագույն ասիստենտ

Ինտերից վերջին փոխանցման գլխավոր հերոսը այս մրցաշրջանում Ռիկի Ալվարեսն է: Չնայած այն բանին, որ նա մրցաշրջանի երկրորդ կեսը ոչ այնքան հաջող անցկացրեց և Մացցարին նրան թողնում էր պահեստայինների նստարանին, այնուամենայնիվ նրա 8 փոխանցումները ավարտվել են գոլով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

4. Արդյունվետություն

Ռոդրիգո Պալասիոն ամենարդյունավետն էր այս մրցաշրջանում գոլ+փոխանցումներով (26): Ինչքան էլ ցավալի է, Միլիտոն վնասվածքից ապաքինվելուց հետո չկարողացավ արդյունավետությամբ փայլել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

5. GDS գնահատականներ

Այս մրցաշրջանում Ինտերը շատ անկայուն ֆուտբոլ խաղաց, դա վկայում են նաև գնահատականները: Իտալական GDS-ի տարվա միջին գնահատականներով Ինտերը բավարարվել է ընդամենը 5.5 գնահատկանով, ինչը վատագույններից է Ա Սերիայում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

6. Խորհդանշական հավաքական

Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում Ինտերից տեղ է զբաղեցրել միայն Ռոդրիգո Պալասիոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

7. Հանդանովիչի ետ մղած 11 մետրանոցները

Սամիր Հանդանովիչը այս մրցաշրջանից հետո դարձավ Եվրոպական 5 ուժեղագույն առաջնություններում վերջին 5 տարիների ընթացքում ամենաշատ 11-մետրանոց հարված ետ մղած դարպասապահը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 


8. Երկրպագուները Ջ. Մեացցայում

Երկրպագուները, այս մրցաշրջանում ևս,  ավելի շատ են գտնվել Ինտերի հանդիպումներին: Ինտերի երկրպագուները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նրանք Ինտերի կողքին են ցանկացած պահի`թե հաղթանակների, թե դժվարությունների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

9. "Չոր" հանդիպումներ

Ինտերը երրորդն է, ով 15 խաղերում կարողացել է գնդակ բաց չթողնել սեփական դարպասը: Ինտերին գերազանցում է միայն Ռոման և Յուվենտուսը:

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 


10. Խփած և բաց թողաց գոլերի վիճակագրություն

Ինտերը ավելի շատ գնդակներ է բաց թողում 1-ին և 2-րդ խաղակեսերի վերջնամասերում, ինչը կարող է բացատրվել թիմի ոչ լիարժեք կենտրոնացված լինելը խաղակեսերի վերջնամասերում կամ ֆուտբոլիստների ֆիզիկական ոչ բավարար վիճակը: Իսկ Ինտերը ավելի շատ գնդակ է խփում 1-ին խաղակեսի վերջնամասում:

 

 

 

 

 

 

 

 

 


 


11. Gazzetta dello Sport-ի ամենաշատը  ''Հանդիպման Հերոս'' ճանաչված ֆուտբոլիստները՝

Պալասիո - 8 անգամ
Կամբիասսո - 4 անգամ
Հանդանովիչ - 4 անգամ

 

12. Միշտ Ներկան

Ռոդրիգո Պալասիոն Ա Սերիայի մրցաշրջանի միակ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է առաջնության բոլոր 37 խաղերին անընդմեջ, վերջին հանդիպումը բաց թողեց դեղին քարտերի պատճառով:

 


13. Դրիբլինգ

2013/14 մրցաշրջանում Ա Սերիայում ոչ մի թիմ այնքան հաջողված դրիբլինգ չի կատարել, որքան Ինտերը՝ 497:

 

14. Կովաչիչ

Մատեո Կովաչիչը մրցաշրջանի միակ ֆուտբոլիստն է, ով մեկ հանդիպման ընթացքում կարողացել է 3 գոլային փոխանցում կատinարել:

 

15. Ինտերնացիոնալե

Ինտերը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա ամենաինտերնացիոնալ թիմն է: Գոլ+փոխանցում վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ինտերում հարավ-ամերիկացի ֆուտբոլիստները ամենաարդյունավետն են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


16. Հակառեկորդներ

- Ոչ մի Ինտերի խաղացող այնքան շատ գնդակ չի կորցրել, որքան Ֆրեդի Գուարինն այս մրցաշրջանում՝ 580 անգամ!

- Ինտերը առաջին 16 տնային  հանդիպումներում 21 գնդակ է խփել, վերջին անգամ այսպիսի ցածր ցուցանիշ գրանցվել է 1994-95 մրցաշրջանում (20):

 - Ա Սերիայում Ինտերի գոլերը հակագրոհներից`

2009/10 - 16 գոլ
2010/11 - 4
2011/12 - 5
2012/13 - 5
2013/14 - 1

- Այս մրցաշրջանում Ինտերը 15 հանդիպում ոչ-ոքի արդյունքով ավարտեց, սա ամենաշատն է Ա Սերիայում:

- Ինտերը միակ թիմն է այս մրցաշրջանում, որը ոչ մի գոլ չի խփել 11-մետրանոցից:

 

17. Ա Սերիայի ամենագոլառատ մրցաշրջանը

Ա Սերիայի 2013/14 մրցաշրջանում խփվել է 1035 գոլ՝ սա ամենաբարձր ցուցանիշն է 1951/52 մրցաշրջանից հետո:

 

18. Ինտերի պաշտպանների խփած 16 գոլերը այս մրցաշրջանի ռեկորդն են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

19. 1693 խաղ և 164 գոլ Ինտերի համար: Շնորհակալություն Լեգենդներ!

Կատեգորիա: Տարբեր | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 837 | Բեռնումներ: 0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz