Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ

Իտալիայի Գավաթ. Ինտեր 2 - 0 Վերոնա (վիդեո)
18.12.2012, 19:54
 
Ինտեր 2 - 0 Վերոնա

Գոլերը`
Կասսանո 50', Գուարին 54'

Զգուշացումներ`
29' Բաչինովիչ, 47' Սիլվեստրե, 52 Հալլֆրեդսսոն, 68' Կաչիա, 72' Գուարին, 83' Մարիգա


Այսօր, Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչում Ինտերը սեփական հարկի 2:0 հաշվով
հաղթանակ տարավ Վերոնայի նկատմամբ և դուրս եկավ Իտալիայի Գավաթի քառորդ
եզրափակիչ:


Թեև դարպասի գրավման բազմաթիվ հնարավորություններին` Կաչիա (24'), Կասսանո (31'), Ալվարես (42' e 47'), հանդիպման հաշիվը բացվեց միայն 50-րդ րոպեին, երբ Ֆրեդի Գուարինի փոխանցումից հետ գոլի հեղինակ դարձավ Անտոնիո Կասսանոն: Գուարինից պահանջվեց ընդհամենը 4 րոպե հաշիվը կրկնապատկելու համար. տուգանային հարվածը Կասսանոյի հետ խաղարկելուց հետո Գուարինը գեղեցիկ հարվածով գրավեց Ռաֆաելի դարպասը: 71-րդ րոպեին Վերոնայից Բոյինովը կարող էր կրճատել հաշիվը, սակայն մոտ տարածությունից հարվածը շեղ ստացվեց: 77-րդ րոպեին Կաչիան փորձեց գրավել Ինտերի դարպասը, սակայն Կաստելացցին անհավանական ցատկով փրկեց սեփական դարպասը, բայց, ցավոք, վնասեց ձախ ուսը, ինչի հետևանքով ստիպված էր թողնել խաղադաշտը: Քանի որ Ինտերն այլևս փոփոխության իրավունք չուներ, դարպասներին կանգնեց Ռոդրիգո Պալասիոն, և պարզվեց, որ նա ձեռնոցներով նույնպես մեծ չեմպիոն է:



Թիմերի պաշտոնական մեկնարկային կազմերը`

Ինտեր.
12
Կաստելացցի, 6 Սիլվեստրե, 26 Կիվու, 40 Ժուան Ժեսուս, 42 Ջոնատան, 41
Դունկան, 17 Մարիգա, 55 Նագատոմո, 11 Ալվարես, 8 Պալասիո, 99 Կասսանո
Պահեստայիններ.
27 Բելեչ, 77 Դի Ջեննարո, 4 Զանետտի, 14 Գուարին, 21 Գարգանո, 22 Միլիտո,
23 Ռանոկկիա, 25 Սամուել, 31 Պերեյրա, 33 Մբայե, 82 Բեսսա, 88 Լիվայա
Մարզիչ. Անդրեա Ստրամաչչիոնի

Հելլաս Վերոնա. 1 Ռաֆաել, 3 Ալբերտացցի, 8 Կաչիա, 9 Գրոսսի, 10 Հալլֆրեդսսոն, 13 Աբբատե, 18 Մորաս, 19 Ջորջինյո, 20Մայետտա, 21 Գոմես, 24 Բակինովիչ
Պահեստայիններ. 33 Բերարդի, 12 Անդրադե, 2 Հուստոն, 5 Չեկկարելլի, 17 Կարրոցցա, 23 Կոկկո, 25 Կրեսպո, 30 Բոյինով, 31 Օուսու, 32 Կալվետտի.
Մարզիչ. Ջանլուկա Մանդորլինի

Գլխավոր մրցավար` Ջանլուկա Ռոկկի

Ռոդրիգո Պալասիոյի հիանալի սեյվը`





Կատեգորիա: Հանդիպումներ | Ավելացրեց: ashxen91
Դիտումներ: 1661 | Բեռնումներ: 1 | Մեկնաբանություններ: 6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 tiko11   (19.12.2012 16:30) [Материал]
shat lav xax er u karevor@ shat hetaqrqir stacvec verjum)) Guarin@ eli cucy tvec te ichqan ogtakara dashtum isk Palacion dardzav Interi 3rd vratar@ laugh

5 Hako   (19.12.2012 16:03) [Материал]
iroq shaat lav xax er 2-rd taym@,, Palasion kangnec darpasnerin u stipec saxin moranal Guarini faantastik xaxi masin, Guarin@ amen angam aveli u avelia indz zarmacnum... shat em sirum ira xax@ erani hanen vorakazrkum@ vric u xaxa verjinx axum

4 ashxen91   (19.12.2012 04:38) [Материал]
shaaaaaaaaat lav xax er merci bolorin, hatkapes Guaroin u Palacioin laugh laugh laugh
menak apsos Castelazzin vnasvacq stacav :(

3 Tigran   (19.12.2012 00:15) [Материал]
Chivun verjy ekav............ krelu enq bayc es italiayi es sirum em vor mi xaxova,uxaki kareli er neytral dasht yntrel xaxeri hamar voch te mi xaxy tany myusy dursy

2 Hako   (18.12.2012 21:58) [Материал]
ayooo araj INteeeer miajn u miajn haxtanak enq spasum

1 ashxen91   (18.12.2012 20:36) [Материал]
husov em et vichakagrutyunn esor ksharunakvi yes Forza Inter

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz