Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ |
Ինտերը վստահ հաղթանակ է տանում Վերոնայի նկատմամբ(Վիդեո)
26.10.2013, 16:34 | |
![]() Ինտեր 3-1 Վերոնա Գոլեր` 9' Ջոնատան 12' Պալասիո 38' Կամբիասսո 56' Ռոլանդո - 32' Մարտինյո 71' Ռոմուլո Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում Միլանի Ինտերը սեփական հարկի տակ ընդունել էր Հելաս Վերոնային: Հանդիպումը ստացվեց դիտարժան և գոլառատ: Արդեն իսկ խաղի 12-րդ րոպեին տան տերերը առջևում էին 2-0 հաշվով: Նախ 9-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ջոնատանը, իսկ երեք րոպե անց ևս անկյունայինից հաշիվը կրկնապատկերց Ռոդրիգո Պալասիոն: Այս երկու գնդակը հյուրերի համար սառը ցնցուղ էր և ընդամենը 20 րոպե անց արթնանալով պաշպանների կոպիտ սխալից հետո Մարտինյոն կրճատում է խաղի հաշիվը 2-1: Սակայն 6 րոպե անց Ներաձուրրիները հաշվի տարբերությունը երկորդ անգամ դարձնում են երկուսի և գոլի հեղինակ է դառնում Կամբիասսոն: Երկորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին երկուական գոլերով: 56-րդ րոպեին իր առաջին գոլը սև-կապույտ մարզաշապիկով խփեց Ռոլանդոն: Տան տերերը փորձեցին ավելի խոշոր դարձնել հաղթական հաշիվը, բայց դա նրանց չհաջողվեց, հակառակը` հյուրերը կարողացան կրճատել գոլերի տարբերությունը: 71-րդ րոպեին Ռոմուլան հաշիվը դարձրեց 4-2: | |
Կատեգորիա: Հանդիպումներ | | |
Դիտումներ: 1123 | Բեռնումներ: 0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |