Վալտեր Գարգանո
(պորտ. Walter Alejandro Gargano Guevara)

Ծնվել է
՝ 27 հուլիսի 1984, Պեյսանդու, Ուրուգվայ
Խաղային դիրքը՝
հենակետային կիսապաշտպան
Համարը՝
21
Մականունը
՝ El Mota

Վալտեր Գարգանոն իր կարիերան սկսել է ՛՛Դանուբիո՛՛ ակումբում, որտեղ հանդես է եկել 2003 –ից 2007 թվականներին: Այդ ժամանակահատվածում նա հաղթել է երկրի երկու առաջնություն, իր անունը ոսկե տառերով գրելով Ուրուգվայի եռակի չեմպիոն Դանուբիոյի պատմության մեջ:

2007 թ-ին տեղափոխվեց Իտալական Նապոլի 2 միլլիոն ֆունտով, որտեղ հանդես է եկել մինչ 2012 թվականը: Այդ ընթավքում գարգանոն Նապոլիի մարզաշապիկով անցկացրել է 165 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: 2010/11 մրցաշրջանի ընթացքում Գարգանոն կոնֆլիկտ ունեցավ ակումբի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարիի հետ և մրցաշրջանի ավարտին ակումբը որոշել էր վաճառել խաղացողին: Սկայն կոնֆլիկտը հարթվեց և Գարգանոն ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Նապոլիի կազմում:

2012 թ-ի օգոստոսին Ինտերը ձեռք բերեց Գարգանոյին մեկ տարվա վարձավճարով և հետագա գնման իրավունքով, որը կկազմի 5 միլլիոն եվրո:

Ուրուգվայի հավաքականի կազմում Գարգանոյի դեբյուտը տեղի է ունեցել 2005 թ-ի սեպտեմբերի 29-ին Գալիսիի հավաքականի դեմ ոչ պաշտոնական խաղում, իսկ պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2006 թ-ի մայիսի 30-ին Լիվիայի դեմ խաղում, որտեղ նրա հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: 2012 թվականի սեպտեմբերին կրկին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2014 առաջնության որակավորման փուլի խաղերին:

Ձեռքբերումները

- Ուրուգվայի չեմպիոն ՝ 2004, 2006/7

- Իտալիայի Գավաթի հաղթող՝ 2012
- Ամերիկայի Գավաթի հաղթող՝ 2011
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz