Սամուել Լոնգո (Samuele Longo) 

Ծնվել է` 12 հունվարի 1992, Վալդոբիադեն, Իտալիա 
Խաղային դիրքը` հարձակվող 
Համարը` 81 

Լոնգոն սկսել է ֆուտբոլ խաղալ Տրեվիսո ակումբում 2004 թվականից: Այստեղ նա հանդես է եկել մինչ 2009 թվականը: 

Ինտերը 2009 թ-ի հունվարին ձեռք բերեց Լոնգոյին և Մամե Բաբա Թիամին: Լոնգոն պաշտոնապես Ինտերի խաղացող դարձավ 2009-ի հուլիսի 1-ին: 

2011 թ-ի հունիսին Ջենովան ձեռք բերեց Լոնգոյի իրավունքների կեսը: Սակայն 2012-ի հունիսին Ինտերը ետ գնեց Լոնգոյի ամբողջական իրավունքները, թեև գենովան ամեն կերպ փորձում էր պահպանել դրանք: 

2011/12 մրցաշրջանի ընթացքում նա ընդգրկվեց Ինտերի առաջին կազմում, ստանձնելով 81 համարի մարզաշապիկը: Սակայն մասնակցեց միայն ընկերական հանդիպումների: Իսկ Ինտերի Պրիմավերայի կազմում դարձավ NextGen Series-ի հաղթող և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը: 

Լոնգոն իր առաջին պաշտոնական հանդիպումը Ինտերի կազմում անցկացրել է 2012 թ-ի օգոստոսի 9-ին, Եվրոպա Լիգայի որակաորման փուլի Սպլիտի Հայդուկի դեմ խաղում: 

2012/13 մրցաշրջանը Լոնգոն կանցկացնի կատալոնական Էսպանյոլում` մեկ տարվա վարձավճարով: Էսպանյոլի կազմում անցկացրեց 18 հանդիպում և 3 գոլի հեինակ դարձավ:

2013/14 մրաշրջանը Լոնգոն վարձավճարով անցկացրեց Վերոնայում:

Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz