Սաֆիր Թայդեր (Saphir Sliti Taïder )

Ծնվել է`29 փետրվարի 1992 թ., Կաստրե Ֆրանսիա
Խաղային դիրքը`կենտրոնական կիսապաշտպան
Համարը` 21

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից «Կաստրա» ակումբի մանկապատանեկան դպրոցում: Դրանից հետո խաղացել է «Ալբի» և «Գրենոբլ» ակումբների երիտասարդական թիմերում:
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ֆրանսիական «Գրենոբլում»` ստորագրելով իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 2010 թ.-ին նախատեսված 3 տարվա համար: 2010/11 մրցաշրջանում «Գրենոբլում» անցկացրել է 23 խաղ` դառնալով 1 գոլի հեղինակ;
2011 թ.-ին Սաֆիր Թայդերը տեղափոխվել է իտալական «Բոլոնիա»:  2012 թ.-ի հունվարին անցկացրել է իր առաջին հանդիպումը Ա սերիայում: Գրեթե անմիջապես հայտարարվեց, որ նա տեղափոխվում է «Յուվենտուս»: Նույն տարվա ընթացքում ոչ մի խաղ չանցկացնելով «Յուվենտուսի» կազմում, վերադառնում է «Բոլոնիա» վարձավճարով:
2013 թ.-ի ամռանը տեղափոխվում է «Ինտեր»:



Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz