Մաուրո Սարատե (Mauro Matias Zarate Riga)

Ծնվել է` 13 մարտի 1987թ., Արգենտինա
Խաղային դիրքը` հարձակվող
Համարը` 28

2004թ.-ի ապրիլի 21-ին իր առաջին խաղն է անցկացրել "Վալես Սորսֆիլդ" ակումբի կազմում:

2006թ-ին դարձել է Արգենտինայի երիտասարդական առաջնության /Ապերտուրայի/ լավագույն ռմբարկու` 12 գոլ, առաջին տեղը կիսելով Ռոդրիգո Պալասիոյի հետ:

2007թ-ի հունվարի 18-ին տեղափոխվել է Քաթարի "Ալ-Սադդ" ակումբ, որտեղ անցկացրած 6 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Այնուհետև վարձավճարով տեղափոխվել է "Բիրմինգհեմ Սիթի": Անգլիայում անցկացրած 14 խաղերում խփել է 4 գնդակ:

2007թ-ին նա օգնեց Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականին հաղթել Աշխարհի երիտասարդական առաջնությունը` եզրափակչում խփելով հաղթական գնդակը չեխերի դարպասը:
2008թ-ին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նրան հրավիրեց ազգային հավաքական, սակայն դեռևս հավաքականի կազմում ոչ մի խաղ չի անցկցրել:

2008թ.-ի հուլիսի 5-ին տեղափեխվել է իտալական "Լացիո", նույնպես վարձավճարով:

2009թ-ին "Լացիոն" գնեց Սարատեի տրանսֆերը:Գործարքի ընդհանուր արժեքը կազմեց 13 մլն ֆունտ:

2011թ-ի օգոստոսի 31-ին Սարատեն տեղափոխվեց "Ինտեր" 1 տարվա վարձավճարի հիմունքով և հետագայում նրա տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությամբ:

Ձեռքբերումները

- Աշխարհի չեմպիոն /մինչև 20տ/ `2007
- Իտալիայի Գավաթի հաղթող` 2009
- Իտալիայի Սուպերգավաթի հաղթող` 2009

Անձնական

- Արգենտինայի Ապերտորայի լավագույն ռմբարկու` 2006
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz