Լուսիմար Ֆերրեիրա դա Սիլվա
 

Ծվնել է` 1978թ. մայիսի 8, Բրազիլիա 
Խաղային դիրքը` կենտրոնական պաշտպան 
Համարը` 6 

"Ինտերի" և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան: 

Լուսիոն կարիերան սկսել է "Պլանիլտինիա" ակումբում, որտեղ խաղում էր որպես հարձակվող: 
1997թ, տեղափոխվել է "Գուարա": 
Նույն թվականին տեղափոխվել է բրազիլական "Ինտերնասիոնալե": Այս ակումբի կազմում անցկացրել է 51 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ: 
2000թ. նրան 8.5 մլն եվրոյով ձեռք բերեց Լեվերկուզենի "Բայերը": Որտեղ նա հանդես եկավ 4 տարի: 
2004թ. Լուսիոն 12 մլն եվրոյով տեղափոխվեց Մյունխենի "Բավարիա" 3 տարվա պայմանագիր կնքելով: 2005թ.-ին երկարաձգեց իր պայմանագիրը: "Բավարիայի կազմում խաղացել է 5 տարի, անցկացրել է 189 խաղ և դարձել է 11 գոլի հեղինակ: 
2009թ. մարզչի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով խազեց պայմանագիրը և տեղափոխվեց "Ինտեր", կնքեց 3 տարվա պայմանագիր տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով, իսկ գործարքը կազմեց 7 մլն եվրո: 
2011թ. ամռանը Լուսիոն երկարաձգեց պայմանագիրը "Ինտերի" հետ մինչև 2014թ. հունիս: "Ինտերի" կազմում անցկացրել է 73 խաղ և դարձել է 3 գոլի հեղինակ: 
Իր առաջին գոլը "Ինտերի" կազմում խփել է 2009թ. սեպտեմբերի 23-ին "Նապոլիի" հետ խաղում: 
Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 2002, 2006, 2010 թ Աշխարհի առաջնություններին: 

Ձեռքբերումները 

Ակումբային 

"Ինտերնասիոնալե" Բրազիլիա 
- Ռիո-Գրանդե-դել-Սուլ նահանգի չեմպիոն` 1997 

"Բավարիա" 
- Գերմանիայի չեմպիոն` 2005, 2006, 2008 
- Գերմանիայի Գավաթի հաղթող` 2005, 2006, 2008 
- Գերմանիայի Լիգայի Գավաթի հաղթող` 2004, 2007 

"Ինտեր" 
- Իտալիայի Գավաթի հաղթող` 2010, 2011 
- Իտալիայի չեմպիոն` 2010 
- Չեմպիոնների Լիգայի հաղթող` 2010 
- Իտալիայի Սուպերգավաթի հաղթող` 2010 
- Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող`2010 

Հավաքականի կազմում 
- Աշխարհի չեմպիոն` 2002 
- Կոնֆեդրացիայի Գավաթի հաղթող` 2005, 2009 

Անձնական 
- Բրազիլիայի "Բրոնզե Գնդակ" մրցանակակիր` 2000 
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz