"Ջուզեպպե Մեացցա” մարզադաշտ
Հասցե: Միլան, Վիա Դեի Պիկոլոմինի, 5
Կառուցման սկիզբը: 1925թ.
Բացումը: 19 սեպտեմեր 1926թ.
Ընդհանուր տարողությունը: 85 700
VIP տեղերը: 5200
Լրագրողների համար: 200
Դաշտի չափսերը: 105 x 68մ
Պատմությունը

Առաջին խաղը, որ տեղի է ունեցել այս մարզադաշտում, դա 1926թ.-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած "Միլան” – "Ինտեր” ընկերական խաղն էր: Այդ խաղը ավարտվեց 3:6 հաշվով` ի օգուտ "Ինտերնազիոնալեի”: Իտալիայի առաջնության առաջին խաղը այստեղ տեղի ունեցավ արդեն հոկտեմբերի 6-ին, երբ "Միլանը” կրկին պարտություն կրեց, բայց այս անգամ "Սամպերդարենեզեից” 1:2 հաշվով: Իսկ ահա առաջին միջազգային խաղը տեղի է ունեցել 1927թ.-ի փետրվարի 20-ին, երբ Իտալիայի և Չեխոսլովակիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին`2:2:
Բնական է, որ այսպիսի մարզադաշտը տարիների ընթացքում փոփոխվել է, կատարելագործվել և մեծացվել: Մարզադաշտի կառուցվածքում էական փոփոխություններ կատարվեցին 1938 և 1939 թվականներին և մարզադաշտի ընդհանուր տարողությունը հասցվեց 55000 հանդիսականի: Նորացված մարզադաշտը բացվել է 1939թ.-ի մայիսի 31-ին: Այդ օրը Իտալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Անգլիայի հավաքականի հետ 2:2. Վերակառուցման աշխատանքների արժեքը կազմել է մոտ 5,1 մլն լիր:


1990թ.-ին իրականացվել է վերջին մոդեռնիզացիան, որը նվիրված էր 1990թ.-ին Ապենինյան թերակղզում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղերին: Կառուցվեց երրորդ յառուսը, 11 արտաքին աշտարակներ պահում էին ամբողջ վերինշարքը և տանիքի ամբողջ կառուցվածքը: Տանիքը պատրաստվել էր թափանցիկ պոլիկարբոնատից: Վերակառուցման արժեքը մինչ 1990թ.-ի աշխարհի առաջնության մեկնարկը մոտեցել էր 50 մլն.-ի, չհաշված այն ծախսերը, որոնք հետագայում կատարվեցին խաղադաշտի հետ կապված խնդիրը լուծելու համար, քանի որ նոր կառույցը ծածկել էր արևի լույսի և քամու ճանապարհը:

Հարկ է նշել նաև, որ մարզադաշտը իր համաշխարհային համբավը ձեռք է բերել հիմնականում ֆուտբոլի շնորհիվ, բայց ոչ միայն, չէ որ այստեղ տեղի են ունեցել համաշխարհային նշանակության շատ իրադարձություններ: Շատ նշանակալից համերգներ են իրականացվել: 1980թ.-ի հունիսի 27-ին Բոբ Մարլին ցուցադրեց Իտալիայում իր միակ շոուն, յամայկացի երգչի համերգին հավաքվեց 90 000 մարդ: Այստեղ ելույթ են ունեցել այնպիսի աստեղեր, ինչպիսիք են` Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2,Rolling Stones, Depeche Mode խմբերը և շատ ուրիշներ:
"Ջուզեպպե Մեացցա” մարզադաշտում տեղի ունեցած ամենահայտնի խաղերը
- Աշխարի Առաջնության խաղեր` 1934թ.
- Աշխարհի Առաջնության խաղեր`1990թ.
- Եվրոպայի Չեմպիոնների Գավաթի եզրափակիչ խաղեր` 1965թ. (Ինտեր-Բենֆիկա 1:0), 1970թ. (Ֆեյենորդ- Սելտիկ 2:1)
- ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա եզրափակիչ խաղ` 2001թ. (Բավարիա-Վալենսիա 1:1 (5-4 պեն.)
- ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա եզրափակիչ խաղ` 2016թ. (Ռեալ Մադրիդ-Ատլետիկո Մադրիդ 1:1 (5-3 պեն.)