[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 3-րդ 3-ից
  • «
  • 1
  • 2
  • 3
Ֆորում » Ֆուտբոլ » Ա Սերիա » Յուվենտուս
Յուվենտուս
tiko11Ամսաթիվ: Չորեքշաբթի, 08.02.2012, 23:43 | Նամակ # 1
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն


«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1897 թվականի նոյեմբերի 1-ին:

Այն կարճ անվանում են «Յուվե»: Հաճախ կոչում են նաև «բիանկոների» («սև-սպիտակներ»), «La Vecchia Signora» («Ծեր Սինյորա»), «la Fidanzata d’Italia» («Իտալիայի հարսնացու»):

«Յուվենտուսը» ներկայացնում է Թուրին քաղաքը. այն գտնվում է Իտալիայի հյուսիսի Պիեմոնտ շրջանում:
Ակումբը հիմնադրել են մի խումբ թուրինցի ուսանողներ, որոնք էլ նրան տվել են լատիներեն «յուվենտուս» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «երիտասարդություն»:

Նրանց թվում էր Եվգենիո Կանֆարին, ով դարձավ թիմի առաջին նախագահը:

1923 թվականին ակումբը գնել է Անիելի ընտանիքը: Այս գործարքը հանդիսանում է Իտալիայի առաջին սպորտային համագործակցությունը:

«Յուվեն» համարվում է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը:

Ընդհանուր առմամբ թիմը նվաճել է 53 պաշտոնական տիտղոս, որից`

29` Իտալիայի չեմպիոն,

9` Իտալիայի գավաթ,

4` Իտալիայի սուպերգավաթ,

2` Միջմայրցամաքային գավաթ,

2` Չեմպիոնների լիգա,

1` ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթ,

3` ՈւԵՖԱ-ի գավաթ,

1` Ինտերտոտոյի գավաթ,

2` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ:

Այսպիսով, «Յուվեն» չորրորդն է իր նվաճած տիտղոսների թվով Եվրոպայում և յոթերորդը` աշխարհում, իսկ Իտալիայում, բնականաբար, առաջինը:

Միևնույն ժամանակ «Ծեր Սինյորան» միակ ֆուտբոլային ակումբն է աշխարհում, որը հաղթել է բոլոր հնարավոր միջազգային ակումբային մրցաշարերում:

Ֆուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Յուվենտուսին» ճանաչել է 20-րդ դարի աշխարհի երկրորդ ուժեղագույն ֆուտբոլային ակումբ, ինչպես նաև առաջինն Իտալիայում:

«Յուվեն» նաև առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որն ունի սեփական մարզադաշտ: «Յուվենտուս Արենա» ժամանակավոր անունը կրող մարզադաշտը, որը տեղավորում է 41 հազար հանդիսական, բացվել է 2011 թվականի սեպտեմբերին:

«Յուվեի» երկրպագուներին հաճախ անվանում են «յուվենտինո»:
Աշխարհում հաշվվում է շուրջ 170 մլն «յուվենտինո»: Միայն Իտալիայում նրանց թիվը կազմում է 12 մլն, որն ամենամեծն է իտալական ակումբների շրջանում:

Թիմի ավագն է լեգենդար Ալեսանդրո Դել Պիերոն, ով «Յուվեում» է հանդես գալիս 1993 թվականից:

Գլխավոր մարզիչն է մեկ այլ լեգենդ` Անտոնիո Կոնտեն, ով «Յուվեն» գլխավորում է 2011 թվականի ամռանից:

Ակումբի նախագահն է Անդրեա Անիելին, ով ղեկավարում է «Յուվեն» 2010 թվականից:

«Յուվեում» են հանդես եկել և գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալեսանդրո Դել Պիերոն, Ջամպերո Բոնիպերտին, Միշել Պլատինին, Պավել Նեդվեդը, Ջիանլուիջի Բուֆոնը, Դիդիե Դեշամը, Զինեդին Զիդանը, Դավիդ Տրեզեգեն, Գաիտանո Շիրեան, Ռոբերտո Բաջոն, Էդգար Դավիդսը, Օմար Սիվորին, Պաոլո Ռոսին, Ֆաբրիցիո Ռավանելին, Ջանլուկա Վիալին, Ֆաբիո Կանավարոն և շատ-շատերը:

«Յուվեի» անվանի մարզիչներից են եղել Ջովանի Տրապատոնին, Մարչելո Լիպին, Ֆաբիո Կապելոն:

Գևորգ JuvePac Պետրոսյան


FcInter.am

July 27
 
ApsԱմսաթիվ: ՈՒրբաթ, 16.11.2012, 08:51 | Նամակ # 31
Рядовой
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 3
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
I dep vor xoske gnac Juvei patmutyunic, mi karevor ban el ka vor anpayman petq e nshvi, vor Juven erbek datarani voroshmamb skudetto chi stacel.
 
ashxen91Ամսաթիվ: ՈՒրբաթ, 16.11.2012, 18:10 | Նամակ # 32
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 655
Համբավ: 6
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (Aps)
I dep vor xoske gnac Juvei patmutyunic, mi karevor ban el ka vor anpayman petq e nshvi, vor Juven erbek datarani voroshmamb skudetto chi stacel.

chenq patrastvum juvei <parahex> patmutyuny qnnarkel dzez het, de ha iharke gitenq, amboxj ashxarhn el giti vor juven dopingov, kasharqnerov u paymanavorvac xaxerova scudetto nvachum, juventinonery pordzum en bolorin hakarakn apacucel, isk menq voch mekin vochinch apacucelu kariq chunenq!


«В Милане есть две команды: Интер и Интер Примавера» Пеппино Приско
 
tiko11Ամսաթիվ: Կիրակի, 18.11.2012, 05:23 | Նամակ # 33
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
Datarani araj henc arajin@ juvena kayel u xrgvel Seria B, juvena vor patjvela u zrkvel scudetoyic iranic da chen xlel, juvena vor xaxera arel, juvena vor kasharqnera bajanel u dranum vochmekin mi mexadreq u mexq@ urishi vra qceq. iranc vochmek cher xndrel tenc baner anel.

FcInter.am

July 27
 
HakoԱմսաթիվ: Կիրակի, 18.11.2012, 16:35 | Նամակ # 34
Генерал-лейтенант
Խումբ: Մոդերատորներ
Նամակ: 539
Համբավ: 3
Կարգավիճակ: Օֆլայն
es noar@ iroq verjnaaa hoyakap en sarqel,, aysinqn hoyakap kadr en brncrel :D:D

F.C. Internazionale ... Un amore luno tutta la vita
 
ApsԱմսաթիվ: Չորեքշաբթի, 28.11.2012, 01:02 | Նամակ # 35
Рядовой
Խումբ: Ինտերիստներ
Նամակ: 3
Համբավ: 0
Կարգավիճակ: Օֆլայն
http://www.footballcity.ru/8632-Vi....li.html
 
tiko11Ամսաթիվ: Չորեքշաբթի, 28.11.2012, 21:38 | Նամակ # 36
Генерал-лейтенант
Խումբ: Ադմինիստրատորներ
Նամակ: 629
Համբավ: 4
Կարգավիճակ: Օֆլայն
Quote (Aps)
http://www.footballcity.ru/8632-Vi....li.html


ha inch?


FcInter.am

July 27
 
Ֆորում » Ֆուտբոլ » Ա Սերիա » Յուվենտուս
  • Էջ 3-րդ 3-ից
  • «
  • 1
  • 2
  • 3
Որոնել: