Գլխավոր էջ » 2019 » Օգոստոս » 4 » Վերլուծություն այս հնգյակի շուրջ
16:20
Վերլուծություն այս հնգյակի շուրջ

Բոլորին է հայտնի, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ինտերը մեծ դժվարություններ ունի հարձակվող գնելու և վաճառելու հարցում:

Անկախ ամեն ինչից Իկարդին կմնա թիմում, թե ոչ Ինտերը ամեն գնով ձեռք կբերի երկու հարձակվողի և նրանցից մեկը կլինի Ջեկոն: Իկարդին երկու տարբերակ ունի` կամ մնալ թիմում և մրցաշրջանը անցկացնել տրիբունայում վտանգի տակ դնելով սեփական կարիերան կամ տեղափոխվել այլ ակումբ, բացառելով Յուվենտուսը: Բայց ֆուտբոլիստը ցանկանում է միայն տեղափոխվել հենց Յուվենտուս, ամեն դեպքում այդպես է պնդում իտալական մամուլը:

Միակ տարբերակը, որի դեպքում Իկարդին կարող է հայտնվել Յուվենտուսում դա Դիբալայի գործոնն է: Դիբալան չի ցանկանում տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ, ինչը հավանական է դարձնում Իկարդի-Դիբալա փոխանակումը: Մարոտան շատ լավ է ճանաչում Դիբալային և կարող է համաձայնության հասնել արգենտինացու հարցում: Տրանսֆերին դժվարություններ կարող է հաղորդել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը:

Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի միջև շատ քիչ է հավանականությունը իրականացնել Դիբալա-Լուկակու փոխանակաությունը, եթե նույնիսկ Դիբալան համաձայնվի: Բանն այն է, որ Մանչեսթեր Յունայթեդը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, սակայն դեռ չի վաճառել ֆուտբոլիստի, այդ իսկ պատճառով անգլիական ակումբին անհրաժեշտ է կանխիկ գումար, որն կարող է տալ միայն Ինտերը` Լուկակուի համար:

Յուվենտուսը ամեն կերպ ցանկանում է դժվարություններ ստեղծել Ինտերի համար: Վարկած կա նաև, որ Յուվենտուսը այս ամենը անում է ժամանակ շահելու համար և ոչ մի դեպքում չի ցանկանում Լուկակուին և այդ ժամանակ օգտագործելով զրկում է Ինտերին բելգիացու տեղափոխությունը Ինտեր, քանի որ Մանչեսթերը ժամանակ չի ունենա արժանի փոխարինղ գտնել մինչ տրանսֆերների փակվելը:

Այս պահի դրությամբ Ինտերը կատարել է իր վերջնական առաջարկը 70մլն եվրո + 5մլն եվրո բոնուսներ և այլևս չի պատրաստվում բանակցել:

Ջեկոյի տրանսֆերը ուշանում է, քանի որ Ռոման ցանկանում է փոխարինող գտնել նրան մինչև նրան բաց թողնել: Ռոման դիտարկում է Հիգուաինի թեկնածությունը: Այո այս անգամ նույնպես Յուվենտուսը ամեն ինչ անում է Հիգուաինի տրանսֆերը ձգձգելու կամ չիրականացնելու համար:


Այսպիսով գնահատենք տեղափոխությունները`

Լուկակու
50% Ինտեր
40% Յուվենտուս
10% չի հեռանա

Ջեկո`
70% Ինտեր
30% չի հեռանա

Իկարդի
50% Յուվենտուս
35% Նապոլի
10% Ռոմա
5% չի հեռանա


Դիբալա
60% չի հեռանա
30% Ման Յունայթեդ.
10% Ինտեր

 

Այս իրավիճակում Ինտերի համար ամենալավ տարբերակը կլինի Լուկակու և Դիբալա զույգին գնելը, իսկ Իկարդիին վաճառելը:

Ամենավատ տարբերակը կլինի, որ չկարողանա իրականացնել իր գլխավոր տրանսֆերները և անցնի այլընտրանքներ փնտրելուն:

 

Դիտումներ: 103 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz