Գլխավոր էջ » 2018 » Օգոստոս » 18 » Ստացված տրանսֆերային պատուհան
15:31
Ստացված տրանսֆերային պատուհան


Տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է Իտալիայում և այլևս գնումներ հնարավոր չեն, սակայն ակումբները դեռ կարող ենք վաճառել ֆուտբոլիստների այն առաջնություններ, որտեղ դեռ բաց կլինի տրանսֆերային պատուհանը:

Կփորձեմ վերլուծել Ինտերի տրանսֆերային քաղաքականությունը և գնահատական տալ՝ 10 գնահատման սանդղակով:

Ինտերը այս տրանսֆերային պատուհանում ձեռք բերեց հիմնականում (6/7) Ա Սերիային ծանոթ ֆուտբոլիստների և այն ֆուտբոլիստների, ովքեր տիրապետում են իտալերեն լեզվին, բացառություն է կազմում միայն Լաուտարո Մարտինեսը: Թիմի գլխավոր մարզիչը նախապատվություն է տալիս այդ ֆուտբոլիստներին հաշվի առնելով դժվար ադապտացիան և ռիսկերը: Ինտերը արդեն ունեցել է նման անհաջող փորձեր (Դալբերտ, Ժոաո Մարիո, Կոնդոգբիա և այլն):

Կփորձեմ նաև անհատական ներկայացնել նոր ֆուտբոլիստների ուժեղ և թույլ կողմերը:


Դարպասապահի դիրքում փոփոխություններ չեղան, քանի որ Հանդանովիչը դեռ բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում:



Պաշտպանությունում եղան համալրումներ և կորուստներ: Թիմից հեռացան` Դավիդե Սանտոնը, Յուտո Նագատոմոն և Ժոաո Կանսելուն: Վերջինիս Ինտերը չկարողացավ ձեռք բերել ֆինանսական խնդիրների պատճառով: Փոխարենը աջ եզրում ձեռք բերեց Սիմե Վրսալկոյին, ձախ եզրում անվճար Ինտեր տեղափոխվեց Կվադվո Ասամոան , իսկ կենտրոնում՝ Ստեֆան Դե Վրիյը: Ինտերը Սանտոնի և Նագատոմոյի վաճառքներից ստացավ 12մլն եվրո, իսկ պաշտպաններ ձեռք բերելու համար ծախսեց 6,5մլն եվրո` Վրսալկոյի վարձավճարի համար:

Վալենսիան պահանջում էր 35մլն եվրո Կանսելոյի համար և Ուեֆայի կանոնները չխախտելու համար Ինտերը չկարողացավ բավարարել իսպանական թիմի պահանջը: Հաշվի առնելով այս ամենը, պաշտպանությունում տրանսֆերները կայացած կարելի է համարել: Գնահատականս՝ 9:

2#Վրսալկո` Աշխարհի Առաջնությունում այս ֆուտբոլիստը ցույց տվեց, որ կարող է և պաշտպանվել և լավ միանալ գրոհների: Խորվաթ պաշտպանի թույլ կողմը դիրքը խաղի ընթացքում կորցնելն է:

18#Ասամոա` Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը հարուստ փորձ ունի և այս փորձը շատ կօգնի թիմին: Ասամոան կարող է հանդես գալ թե՛ ձախ եզրային պաշտպանի, և թե՛ կենտրոնական կիսապաշտպանի գոտում: Արագաշարժ և տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի միակ ՛՛վատ՛՛ կողմը, երևի թե, տարիքն է:

6#Դե Վրեյ` Լացիոյի նախկին պաշտպանը շատ վստահ մրցաշրջան անցկացրեց իր նախկին ակումբում: Կենտրոնական պաշտպանը շատ լավ է հանդես գալիս երկրորդ հարկում, ճիշտ դիրքային ընտրություն է կատարում խաղադաշտում և կարող է հանդես գալ 3 և 4 պաշտպանական մարտավարությամբ: Ստուգողական խաղերում անվստահություն էր զգացվում նրա գործողություններում և շատ էր խոտանը գետնից դեպի առաջ փոխանցումների ժամանակ:


Կիսապաշտպանությունում թիմը ուներ լուրջ խնդիրներ անցած մրցաշրջանում և պետք էր անհապաղ դրանք լուծել: Թիմում հանդես եկող Ռաֆինյա Ալկանտարան վերադարձավ Բարսելոնա 1 տարվա վարձավճարից հետո: Ինտերը Ռաֆինյաին փոխարինեց փորձառու Ռաջա Նաինգոլանով, ում համար վճարեց 38մլն եվրո: Ռաֆինյան ստեղծագործ և արագաշարժ ֆուտբոլիստ է, բայց միևնույն ժամանակ վնասվածքները նրան հանգիստ չեն տալիս: Նաինգոլանը ավելի մարտնչող և խաղի ելքը որոշող ֆուտբոլիստ է, ինչը նա բազմիցս ցույց է տվել Ռոմայի կազմում: Այս գծում գնահատականս կլինի 8,5:

14#Նաինգոլան` Բելգիացի փորձառու այս ֆուտբոլիստը շատ մեծ  օգուտ կբերի Ինտերին: Կասկած չկա, որ նա կլինի Ինտերի մեկնարկային կազմում: Նինջայի ուժեղ կողմերը շատ են և կարելի է առանձնացնել նրա ուժգին հարվածները, գնդակի համար պայքարը, հաղթողի բնավորությունը և թիմի խաղը կազմակերպելը: Նրան այս մրցաշրջանում կարող են խանգարել միայն ֆիզիկականը և տարիքը:



Հարձակման գծում եղան բազմաթիվ համալրումներ և մեկ կորուստ: Էդեր Մարտինսը թիմը լքեց 5,7մլն եվրոյի դիմաց, իսկ թիմը ունեցավ հետևյալ համալրումները` Լաուտարո Մարտինես (16մլն), Մատեո Պոլիտանո (5մլն վարձավճար) և Բալդե Կեյտա (5,5մլն վարձավճար): Էդերը անցած մրցաշրջանում առանձնապես աչքի չընկավ: Մարտինեսը արդեն ընկերական խաղերում բոլորին ապացուցեց իր բարձր կարգը: Պոլիտանոն երկտեսակ տպավորություն է թողնում և պակասում է կայնությունը ստգողական խաղերում: Կեյտան դեռ Լացիոյում լավ տպավորություն էր թողնում՝ իր արագությամբ, տեխնիկայով և գոլային հոտառությամբ:

Վաճառելով Էդերին և ձեռք բերելով 3 երեք հարձակվող, ովքեր ունեն շատ մեծ պոտենցիալ և արդեն մեծ փորձ, գնահատականս` 9,5:

16#Պոլիտանո` Սասսուոլոյի նախկին ֆուտբոլիստը պետք է պայքարի հիմնական կազմում տեղ գտնելու համար: Պոլիանոյի ուժեղ կողմերից են նրա հարվածները և տարբեր դիրքերում խաղալու փորձը:

11#Կեյտա` Դեռ Լացիոյում հանդես գալու տարիներին Կեյտան մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր տաղանդը:  Երիտասարդ, արագաշարժ, տեխնիկապես լավ պատրաստված այս ֆուտբոլիստը կարող է շատ մեծ օգուտ բերել թիմին առջևի գծում: Կրեատիվ ֆուտբոլիստ, ով միևնույն ժամանակ չի սիրում պաշտպանվել, որը Սպալետիի համար կարևոր գործոն է:

10#Լաուտարո` Լաուտարո Մարտինեսը ամենաքիչ ծանոթ ֆուտբոլիստն է այս բոլոր նոր ձեռքբերումներից, սակայն նա ստուգողական խաղերում ապացուցեց, որ կարող է լինել թիմի մեկնկարյին կազմում: Մարտինեսը կարող է հանդես գալ թե՛ միայնակ՝ առաջ քաշված հարձակվող, և թե՛ Իկարդիի ետևից: Տաքարյուն այս ֆուտբոլիստը գրեթե բոլոր խաղերում դեղին քարտեր է ստանում և դա կարող է խանգարել և՛ թիմին, և՛ նրան: Կարողանում է հայտնվել ճիշտ պահին, ճիշտ տեղում և վճռել խաղի ելքը:


Ամբողջ աղյուսակը


Ինտերը իր պարտքը Ուեֆային կարողացավ ժամանակին վճարել իր երիտասարդ Պրիմավերայի ֆուտբոլիստների վաճառքներով և վարձավճարում գտնվող ֆուտբոլուստների վաճառքներով՝ չունենալով հիմնական ֆուտբոլիստների կորուստներ:

Ունենալով ֆինանսական արգելքներ, Ինտերը ստիպված էր ֆուտբոլիստներին ձեռք բերել միայն վարձավճարի (առանց պարտադիր գնման իրավունքով) տարբերակով, ինչը նրան թույլ կտար խուսափել Ուեֆայի պատժամիջոցներից:

Ինտերը կարողացավ պահպանել ոսկե միջինը առք և վաճառք տարբերությունում ունենալ 0€ (78մլ առք - 78մլն վաճառք), այնինչ Յուվենտուսը (-157մլն), Ռոման (-12մլն) և Միլանը (-18մլն) ունեն բացասական տարբերություններ:

Ինտերի սպորտային տնօրեն Պյերո Աուզիլիոյի գերազանց աշխատանքի շնորհիվ Ինտերը կարողացավ ձեռք բերել 7 նոր ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են հիմնական կազմում հանդես գալուն: Դեռ Ինտերը հնարավորություն ունի Ժոաո Մարիոյի վաճառքից հետո դրական ցուցանիշով փակել 2018/19 տրանսֆերային պատուհանը:


Ընդհանուր առմամբ Ինտերի տրանսֆերային քաղաքականութունը, ձեռքբերումները և վաճառքները կարող եմ գնահատել 9/10:

Տ. Մովսիսյան

Քվեարկեք կայքում դրված հարցմանը

Ինչպե՞ս կգնահատեք Ինտերի տրանսֆեները (10 սանդղակով)
Գերազանց (10)
Շատ լավ (8-9)
Լավ (6-7)
Վատ (2-5)
Շատ վատ (0-2)

Կայքի աջ հատվածում

 

Դիտումներ: 1181 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz