Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 10 » Պե՞տք է մեզ Եվրոպա Լիգան
13:41
Պե՞տք է մեզ Եվրոպա Լիգան

Այսօր հայտնի դարձավ, որ Ջենովային Եվրագավաթներում խաղալու արտոնագիր չի ստացել: Այսպիսով Ինտերի համար ևս մեկ մրցակից պակասեց Եվրոպա Լիգայի ուղեգրի համար պայքարում: Սակայն պետք է հասկանալ, մեզ արդյո՞ք պետք է Եվրոպա Լիգայի ուղեգիրը: Կարծում եմ ՝ ո՛չ: Գուցե հակադարձեք ու ասեք, որ դա լրացուցիչ ֆինանսներ է ապահովում: Մենք դրա կարիքը չունենք: Փորձեմ թվերով բացատրել միտքս:

 

 


Եվրոպա լիգայում թիմերը ստանում են այսպիսի ֆինանսական պարգևավճարներ`
Առաջին որակավորման փուլ- €120,000
Երկրորդ որակավորման փուլ- €130,000
Երրորդ որակավորման փուլ-€140,000
Փլեյ –օֆֆ փուլ - €150,000
Խմբային փուլ հայտնվելը- €1,300,000
Խաղթանակ խմբային փուլում-€200,000
Ոչ ոքի խմբային փուլում- €100,000
Խմբում 1-ին տեղ-€400,000
Խմբում 2-րդ տեղ-€200,000
1/32 եզրափակիչ- €200,000
1/16 եզրափակիչ-€350,000
1/8 եզրափակիչ-€450,000
1/4 եզրափակիչ-€1,000,000
Եզրափակչի մասնակից-€2,500,000
Հաղթող- €5,000,000

Այսպիսով ամենաշատը հնարավոր է վաստակել 10,440,000€, սակայն թիմը պետք է մասնակցի որակավորման առաջին փուլից, խմբային փուլում հաղթի բոլոր խաղերը և Չեմպիոն հռչակվի: Իդեալական և գրեթե անհնար տարբերակ:

Որքա՞ն վաստակեց Ինտերը: Ինտերը մասնակցեց որակավորման փլեյ-օֆֆ փուլից, խմբային փուլում տարավ 3 հաղթանակ, 3 խաղ ավարտվեց ոչ-ոքի, խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, հասավ մինչև 1/16-րդ եզրափակիչ՝ իսկ դա արեց 2 մլն. €: Այսօրվա ֆուտբոլում, երբ ակումբները գործ են ունենում հարյուրավոր միլիոնների հետ, 2 միլինոն եվրոն ծիծաղելի գումար է: Բայց սա դեռ ամենը չէ:

Հանդես գալով Եվրոպա լիգայում Ինտերը սպառնալիքի տակ է հայտնվել ՈՒԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները խախտողի դերում, դրանից բխող բազմաթիվ տուգանքներով ու սահմանփակումներով: ՈՒԵՖԱ-ն կարող է նույնիսկ որոշակի ժամկետով թույլ չտալ Ինտերին կատարել տրանսֆերներ:

Վերադառնանք վստակած 2 միլիոնին, և հիշեք երեկ ՈՒԵՖԱ-ն մեզ տուգանեց 20 մլն €-ով, որից 6մլն ենք վճարելու: Այսպիսով ոչ թե վաստակած 2 մլն. այլ կորցրած 4 մլն €: Դեռ սրան էլ ավելացնենք մյուս սահմանափակումը (Ինտերը հաջորդ 2 մրցաշրջաններում, Եվրագավաթներում չի կարողանա ամբողջական հայտ ներկայացնել) պարզ է դառնում, որ մեզ Եվրոպա Լիգան պետք չէ: Կարծում են Ինտերը ևս այսպես է մտածում, և ամեն բան անում է, որպեսզի չհայտնվի Եվրոպա Լիգայի գոտում:

Դիտումներ: 1114 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz