Գլխավոր էջ » 2019 » Հունիս » 15 » Նոր մարզիչ, Նոր ֆուտբոլիստներ, Նոր Ինտեր
02:59
Նոր մարզիչ, Նոր ֆուտբոլիստներ, Նոր Ինտեր

Այս բլոգում կխոսեմ ՆՈՐ Ինտերի, նոր մարզիչի և սպասվող տրանսֆերների մասին:


Բոլորս արդեն գիտենք, որ Ինտերը գլխավորել է Անտոնիո Կոնտեն, իսկ Սպալետին արդեն պատմության գիրկը անցավ: Նախ մեծ շնորհակալություն Սպալետիին իր աշխատանքի համար, որ թիմին վերադարձրեց եվրոպական ասպարեզ` Չեմպիոնների Լիգա: Պետք է խոստովանեմ, որ սա Սպալետիի առավելագույնն էր, որ նա կարող էր տալ Ինտերին:

Վստահ եմ, Կոնտեն կբերի Ինտերին վստահություն և թարմ ուժ: Այս մարզիչը վայելում է մեծ պատիվ և համարվում է թոփ մարզիչ ֆուտբոլային աշխարհում: Կոնտեն իր աշխտանքով ապացուցել է, որ շատ մեծ մոտիվատոր է և առավելագույնն է միշտ պահանջում իր ֆուտբոլիստներից: Իտալացին, գլխավորելով Ինտերը, իր հետ թիմ կբերի նոր թոփ ֆուտբոլիստներ, որի մասին կխոսեմ: Կոնտեի վատ կողմերից կարելի է համարել նրա 3 պաշտպանով խաղալու մարտավարությունը, բայց հուսանք նրան դա կհաջողվի իրականացնել: Դա վատ կողմ եմ համարում, քանի որ մինչ այդ բոլոր մարզիչները այդ մարտավարությունով ձախողվել են Ինտերում, բայց հուսանք և հավատանք՝ նույնը չի լինի նրա հետ: Իսկ նրա անցյալի թուրինյան թիմը, որտեղ և՛ ֆուտոբլիստ է եղել, և՛ մարզիչ, և՛ նույնիսկ ավագ, նրա կարիերայի ամենամեծ վատ կողմը կարելի է համարել:


Դեկտեմբեր ամսից Ինտերին միացավ Մարոտան, ով հիանալի գիտի իր աշխատանքը տրանսֆերներ կատարելիս և թիմը կառավարելու առումով: Մոտ օրերս արդեն պաշտոնական թիմին կմիանա Օրիալին և կօգնի Կոնտեին կառուցել մարտունակ և ուժեղ թիմ, ինչպես նա դա անում էր անցյալում: Օրիալին վերադառնում է "տուն", քանի որ լուրջ ծրագիր ունի ակումբը և այս մարտահրավերը նրան ոգեշնչել է:

Թվարկեմ այն հնարավոր ֆուտբոլիստներին, ովքեր ամենայն հավանականությամբ կլքեն Ինտերը: Դարպասապահների կազմում փոփոխություններ չեն սպասվում, երեքն էլ կմնան թիմում (Հանդանովիչ-Պադելի-Բերնի): Պաշտպանությունում կլինեն փոփոխություններ: Թիմից կհեռանան` Միրանդան, Դալբերտը, Սեդրիկը և Վրսալկոն: Վերջին երկուսը վարձավճարով էին հանդես գալիս թիմում: Կիսապաշտպանությունում թիմից կհեռանան` Ժոաո Մարիոն, Բորխա Վալերոն և հնարավոր է՝ Նաինգոլանը: Հարձակվողնից ևս ունենք կորուստներ` Իկարդին, Բալդեն և Պերիշիչը: Իկարդիի մասին շատ է խոսվել և իմ կարծիքով, ճիշտը նրա հեռանալն է թիմից, դա ի օգուտ կլինի բոլորի:

Այո, հեղափոխություն է լինելու Ինտերի կազմում, և գրեթե 10 ֆուտբոլիստներին փոխարինելու են այլ 9-10 ֆուտբոլիստներ:

Սկսենք պաշտպանությունից.
Հաշվի առնելով, որ Կոնտեն խաղում է 3 կենտրոնական պաշտպաններով, Շկրինիար-Դե Վրեյ-Ռանոկիա եռյակին հարկավոր կլինի ևս երկու պաշտպան: Ինտերը մեկի հարցում արդեն կողմնորոշվել է՝ Ատլետիկո Մադրիդի ավագ Գոդինը կմիանա Ինտերին ազատ գործակալի կարգավիճակով հուլիս ամսին: 5-րդ կենտրոնական պաշտպան կարող է լինել Դ'Ամբրոզիոն, ով հիմնականում խաղում է աջ եզրից:


Այն մարտավարությունը, որով խաղում է Կոնտեն հարկավոր են արագ և ֆիզիկապես ուժեղ վինգերներ: Աջ վինգերի դիրքում Ինտերը ձեռք է բերել Լազարոյին Հերտա ակումբից, ով ունի հիանալի ֆիզիկական և տեխնիկական տվյալներ: Ձախ եզրային վինգերի դիրքում դեռ ամեն ինչ հստակ չէ, և հուսամ, Պերիշիչի փոխարինողը կլինի ավելի ուժեղ, քան խորվաթը: Այս պահին ամենահավանական թեկնածուն Ռեբիչն է, ում տրանսֆերին համաձայնություն է տվել մարզիչը:

Կիսապաշպտանությում Ինտերին կմիանա Նիկոլա Բարելան, ով շատ խոստումնալից ֆուտբոլիստ է համարվում և արդեն խաղում է Իտալիայի հավաքականի կազմում: Մյուս կենտրոնական կիսապաշտպանի հարցում Ինտերը դեռ որոնումների մեջ է և հավանական թեկնածուներից է համարվում Մատեո Կովաչիչը, ով ցանկանում է վերադառնալ "տուն": Ֆերնանդեշին և Ռակիտիչին ձեռք բերելը ավելի դժվար կտրվի Ինտերին:

Առջևի գծում կլինեն մեծ փոփոխություններ: Նաինգոլանի և Իկարդիի հեռանալու դեպքում նրանց պետք են համարժեք փոխարինողներ: Արդեն պարզ է, որ Ինտերին կմիանա Էդեն Ջեկոն՝ անկախ ամեն ինչից: Լուկակուն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ներաձուրրիների հետ և կմիանա Կոնտեի թիմին: Իսկ եթե հաջողվի Իկարդիին փոխարինել Դիբալայի հետ, ապա Ինտերը կունենա Եվրոպայում ամենաուժեղ հարձակման գիծ ունեցող թիմերից մեկը: Եթե Դիբալայի տրանսֆերը շատ դժվար կլինի իրագործել, սակայն մյուս բոլոր տրանսֆերները շատ իրական են:

 

 

 

Մարոտան և Աուզիլիոն շատ լավ գիտեն իրենց աշխատանքը և հուսանք կկարողանան ամեն տրանսֆերը հասցնել ավարտին:


Անտոնիո Կոնտեին հարկավոր չեն գլխացավանքներ բերող ֆուտբոլիստներ ինչպիսիք են` Պերիշիչը, Նաինգոլանը և Իկարդին: Իտալացի մասնագետը իր շուրջն է հավաքում մարտունակ ֆուտբոլիստների: Ճիշտ է, առաջին մրցաշրջանում դժվար կլինի մրցել Սկուդետոյի համար, սակայն թիմից սպասում ենք ավելի կայուն մրցաշրջան և ավելի հասուն խաղ, քան վերջին 9 տարիներն են:

Տեղեկության կարգով ասեմ, որ Իտալիայում տրանսֆերային պատուհանը բացվում է հուլիսի 1-ին և այդ ամսից սկսած կլսենք բազմաթիվ պաշտոնական տրանսֆերներ, որ դեռ չեն հրապարակվում: Հուսանք սպասելիքները կիրականացվեն և կուրախացնեն մեզ` երկրպագուներիս:

Հաջորդ բլոգում կհամեմատեմ նոր ֆուտբոլիստներին և հեռացող ֆուտբոլիստներին` առավելությունների և թերությունների մասին: Արդյո՞ք համարժեք փոխարինողներ են, թե ոչ:

Ֆորցա Ինտեր, Ֆորցա Ռագացի

Դիտումներ: 193 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz