Ինտերը համաշխարհային ֆուտբոլում գրանդ է, ունի հսկայական պատմություն և DNA: Վերջին տարիներին շատ ֆուտբոլիստներ եղան, որոնք ուղղակի չեն համապատասխանում Ինտերի իրական անվանը և մակարդակին: Իսկ ո՞րն է այս ամենի գլխավոր պատճառը, իհարկե բոորս էլ հասկանում ենք՝ դա թիմի ֆինանսական դժվարություններն են:
Այս օրերին Ինտերին վերաբերվող գլխավոր նորությունները կապված են չինական ամենահարուստ կազմակերպություններից մեկի՝ Suning Group-ի՝ թիմի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք բերելու հետ կապված: Ամենուրեք արդեն շատ է նշվում, որ թիմից հեռանալու են ֆուտբոլիստներ (նաև գումար վաստակելու նպատակով, քանի որ թիմը հավատարիմ է FFP կանոններին) և Ինտերը ունենալու է աստղային ձեռբերումներ մոտակա ժամանակաշրջանում:
Այսպիսով ես կցանկանայի նշել բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որոնք պետք է հեռանան Ինտերից:
Ժուան Ժեսուս (9-10 մլն€ ), Սանտոն (3-4 մլն€), Դ՛Ամբրոզիո(4-6 մլն€), Մեդել(9-10 մլն€), Բրոզովիչ(28-30 մլն€), Բիաբիանի (6-8 մլն€), Մելո "ուղղակի ազատվել", Պալասիո (երկու ֆուտբոլիստներն էլ հնարավոր է ուղևորվեն Չինաստան), Լյայիչ, Տելլես (Ինտերը չի ցանկանում գնել նրանց տրանսֆերները), Ռանոկիա, Դոդո, Անդրեոլի (վարձավճարում գտնվող ֆուտբոլիստներ, որոնց Ինտերը չի ցանկանում հետ վերադարձնել և կարելի է ստանալ եկամուտ՝ 3-ի համար միասին վերցված մոտ 15-18 մլն€): Նյուկուրի, Մանայ և այլ երիտասարդական թիմի ֆուտբոլիստներ հնարավոր է տեղափոխվեն վարձակալման հիմունքներով, հարցական է Յովետիչի մնալ կամ չմնալը, չնայած ես կցանկանամ, որ Յոյոն մնա Ինտերում:
Հաշվի առնելով անցած մրցաշրջանը և մինչ օրս Ինտերի կատարած ձեռքբերումները՝ ( Բանեգա և Էրկին ազատ տրանսֆերներ) , հասկանում ենք, որ Ինտերին անհրաժեշտ են ուժեղ և Ինտերին իրականում համապատասխանող ֆուտբոլիստներ պաշտպանության եզրերում (փոփոխված եզրեր) և պաշտպանության կենտրոնում, կիսապաշտպանության կենտրոնում (ամբողջովին նոր կենտրոնական զոնա) և եզրային հարձակման գոտում: Ուղղակի նշենք մի քանի անուններ, որոնք շատ են շրջանառվում՝ Տեյշեյրա, Ռամիրես (երկուսն էլ Sunning Group-ի համագործակցության շրջանակներում), Կանդրեվա, Լամելա, Բիլյա,Սորիանո, Յայա Տուրե, Բրունո Պերես, Զաբալետա, Բրումա:
Վստահ եմ մոտակա ամիսներին շատ բան կփոփոխվի ու հուսով և հավատով եմ հօգուտ միայն մեր սիրելի Ինտերի:
Մնում է միայն սպասենք գալիք մրցաշրջանին և հասկանանք, թե ինչքանով էր մոտ մտքերս իրականին, չնայած քաջ գիտակցում եմ, որ շատ մեծ շեղվածություններ լինելու են:
Շնորհակալություն ժամանակ տրամադրելու և ուշադրության համար,
Հարգանքներով՝ Ինտերի մեծ երկրպագու՝ Տիգրան Վարդանյան:
FORZA INTER
|