Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 4 » 2017-ը "Ռեստարտ" կլինի Ինտերի համար
16:51
2017-ը "Ռեստարտ" կլինի Ինտերի համար

2016 թվականը փոփոխությունների տարի էր Ինտերի համար, հատկապես այն առումով, որ ժամանեցին նոր սեփականատերեր, ովքեր պատրաստ են լուրջ ներդրումներ կատարել: Նախ մարեցին կուտակված պարտքերի մեծ մասը և միաժամանակ կատարեցին լուրջ տրանսֆերներ` Ժոաո Մարիո, Անտոնիո Կանդրեվա, Էվեր Բանեգա, Գաբրիել Բարբոսա և Կրիստիան Անսալդի: Թե որքանով են սպասելիքներն արդարացնում այս ֆուտբոլիստները, դա այլ հարց է: Այս ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար Ինտերը ծախսել է շուրջ 100մլն եվրո և դա այն դեպքում, որ գտնվում է "Ֆինանսական Ֆեյր Փլեյի" պարտքերի ներքո:


Նոր սեփականատեր` "Suning" ընկերությունը պատրաստվում է մոտ 150մլն եվրո տրամադրել 2017 թվականի ամռանը նոր բարձրակարգ ֆուտբոլիտներ ձեռք բերելու համար: Ինտերի նպատակները կլինեն այս ամառ իտալացիներ` Մարկո Վերատին, Բերնարդեսկին, Բերարդին: Արտերկրացիներից ցուցակում տեղ են գտել` Ալեքսիս Սանչեսը, Խամես Ռոդրիգեսը, Մարկինյոսը, Ալաբան, Բիլյան և Կրիշովյակը: Համաձայնվեք, որ այս ֆուտբոլիստները արդեն ապացուցել են իրենց մակարդակը և արդեն կժամանեն Ինտեր, որպես կայացած ֆուտբոլիտներ: Այս ֆուտոբլիստներից 3-4-ին ձեռք բերելու դեպքում, Ինտերը լուրջ պայքարի մեջ կմտնի Սկուդետոյի համար և կդառնա մրցունակ թիմ: Եթե նոր սեփականատերերը պատրաստ են 25մլն եվրո վճարել Գալյարդինիի համար, ապա հավատացեք, նրանք գումար չեն խնայի նշված թեկնածուների համար:

Ինտերը արդեն սկսել է ազատվել "անպետք" ֆուտբոլիստներից: Մի մասը կլքեն Ինտերը այս հունվարին, իսկ մյուս մասը ամռանը: Շատ կարևոր է ազատվել նման ֆուտբոլիստներից, քանի որ նրանք տեղ են զբաղեցնում և հարցականի տակ են դնում նոր ձեռքբերումները: Նրանք ստացել են իրենց հնարավորությունը և չեն կարողացել օգտագործել այն և այժմ պետք է հեռանան՝ հասկանալով, որ Ինտերն իրենց տեղը չէ:


Միևնույն ժամանակ գտնում եմ՝ Ինտերի ամենամեծ ու ամենալուրջ տրանսֆերը կլինի Դիեգո Սիմեոնեն: Հավանաբար, Սիմեոնեն կժամանի Ինտեր 2018թ ամռանը, սակայն հույսեր կան, որ, այնուամենայնիվ, Դիեգոն կմիանա "նոր" Ինտերին այս ամառ և նոր ժամանակաշրջան կսկսվի Ինտերի համար:

"Նոր" Ինտերի "Նոր" հաջողությունները սարերի ետևում չեն:


 

Դիտումներ: 721 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz