Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱրմԻնտեր » նորություն

FcInter.am-ը Ձեզ է ներկայանում իր նոր դիզայնով!
 
Ինտերի Հայ Երկրպագուների Կայքը մեծ սիրով և հպարտությամբ Ձեզ է ներկայացնում կայքը` նոր ձևավորմամբ ու դիզայնով:
 
FcInter.am-ի թիմը աշխատում է անընդհատ կատարելագործել կայքը` դարձնելով այն ավելի ժամանակակաից, հարմարավետ և բովանդակալից: Իսկ դա արդյունքն է մեր այցելուների, և հատկապես Ինտերիստների, ակտիվության և աջակցության: Ուրախ ենք, որ մեր ջանքերը ծառայում են իրենց նպատակին, դա է վկայում նաև այն, որ այսօր իր այցելությունների քանակով և ակտիվությամբ Ինտերի առաջին և միակ հայկական կայքը լավագույնն է իտալական ակումբների հայկական ֆան-կայքերի մեջ:  
 
Ուրախ ենք հայտնել նաև, որ այսուհետ FcInter.am կայքում կգործի Ինտերնետ-խանութ, որտեղ Ինտերիստները մատչելի գներով կարող են ձեռք բերել կամ պատվիրել Ինտերի հետ կապված ամենատարբեր պարագաներ և աքսեսուարներ: Կայքում տեղ են գտել բազմաթիվ այլ փոփոխություններ` բոլոր բաժինները թարմացվել են և ավելացել են շատ նոր բաժիններ, այսուհետ մեր կայքի Ֆորում բաժնում Ինտերիստները կարող են քննարկել ոչ միայն Ինտերն ու իտալական ֆուտբոլը, այլև եվրոպական խոշորագույն առաջնություններ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ելույթները: 
 
Համոզված ենք, որ մեր կայքն իր նոր դիզայնով էլ ավելի ակտիվ կլինի և կշարունակի հաստատուն առաջ քայլել, մենք մեր կողմից ամեն ինչ կանենք դրա համար, հուսով ենք, որ դուք նույնպես! 
 
Մենք աշխատում ենք Ինտերի և Ինտերիստների համար, այնպես որ... Ֆորցա Ինտեր!
 
Հ.Գ. Կայքի ադմինիստրացիան ցանկանում է հայտնել նաև, որ կայքում դեռ որոշ բաժինների մշակման աշխատանքներ են տարվում և հնարավոր են որոշակի խափանումներ: Եթե նկատեք ինչ-որ վրիպումներ, կամ եթե ինչ որ բանթերի աշխատի խնդրում ենք տեղեկացնել մեզ: Նախապես շնորհակալություն!
 
 

 

Կատեգորիա: նորություն | Ավելացրեց: ashxen91 (07.07.2013)
Դիտումներ: 810 | Մեկնաբանություններ: 3 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 (Gunner)-NERAZZURRI   (12.07.2013 21:36)
vat chi, apreq

2 ASALA   (07.07.2013 03:47)
Apren Adminer@ shaat lavaa 49

1 djdnd   (07.07.2013 01:28)
101

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats