Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 19 » Տոհիր. Ինտերը պետք է պատրաստ լինի Միլանի 2016 թ.-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին
01:07
Տոհիր. Ինտերը պետք է պատրաստ լինի Միլանի 2016 թ.-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին

Էրիկ Տոհիրը հյուրընկալվել է RAI հեռուստաալիքի «Che tempo che fa» հաղորդմանը:Մաս 1.

«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ հրավիրելու համար, դա մեծ պատիվ է ինձ համար: Կարծում եմ` շատ են խոսակցությունները խաղացողների մասին, սակայն այն ինչ մենք անելու ենք Ինտերում, լինելու է հավասարակշռված համակարգ, և ես որոշում չեմ կայացնելու տրանսֆերների վերաբերյալ միայնակ: Մենք պետք է խոսենք բաժնետերերի, մարզչի հետ` որոշելու, թե որ տարբերակն է լավագույնը: Այդ ուղով ընթանալու դեպքում մենք երջանիկ կդարձնենք երկրպագուներին»:

Դուք միշտ ե՞ք եղել Ինտերի երկրպագու.

«Երբ մենք պատանի էինք, ցանկանում էինք խաղալ Ա սերիայում` այդ պահի դրությամբ աշխարհի լավագույն լիգաներից մեկում: Ես և իմ ընկերները դարձանք Ինտերի ֆաներ 80-ականներին` 3 գերմանացիների` Մաթեուսի, Կլինսմանի և Բրեմեի ժամանակ: Այժմ մենք բախվում ենք Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի հետ մրցակցությանը, և ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ աշխարհի լավագույն առաջնություններից մեկը»:

Ինչպե՞ս անցավ հանդիպումը խաղացողների հետ.

«Ես հանդիեցի նրանց մարզչի հետ: Տեսնել այդ աստղերին, որոնց դիտում էի հեռուստացույցով, զարմանալի էր նույնիսկ ինձ համար: Ես հասկացնել տվեցի, որ որպես նախագահ աջակցելու եմ թիմին, և որ նրանք պետք է 100%-ով ներդնեն իրենց ուժերը թիմի համար: Կհաղթի նա, ով խաղում է սրտով»:

Մացցարին և՞ս կաջակցի.

«Ես մշտապես համոզված եմ եղել, որ եթե դուք ցանկանում եք հաջողության հասնել, պետք է աշխատեք միասին, ունենաք հստակ նպատակներ և աշխատեք այդ ուղղությամբ: ս տեսնում եմ այդ որակները Մացցարիի մոտ, և կցանկանայի շնորհակալություն հայտնել Մորատտիին ընտրության համար: Մոտակա 2-3 տարվա համար մենք ունենա ամեն ինչ, 2016 թ.-ին Միլանում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, և Ինտերը պետք է պատրաստ լինի դրան: Ես չգիտեմ` մենք կհաղթենք, թե ոչ, սակայն պահանջվող պատրաստվածությամբ մենք կվերադառնանք Չեմպիոնների լիգա»:

Ներդրումների վերաբերյալ Դուք տեղյակ ե՞ք, թե ինչ է Ձեզ սպասվում.

«Այո, սակայն եթե դուք նայեք վերջին 6-7 տարվան, կտեսնեք, որ մոդելը փոխվել է: Անգլիայում 3-4 թիմ գտնվում են ամերիկացիների ձեռքում: Ես ամերիկացի չեմ, սակայն տեղյակ եմ Միացյալ Նահանգների մասին, քանի որ սիրում եմ բասկետբոլը: Ամերիկացիները գիտեն` ինչպես հասնել հաջողության սպորտային ոլորտում, նրանք շատ համբերատար են և գիտեն` ինչպես ընդլայնել իրենց բրենդը հաջողության հասնելու համար: Առաջինը, որ ես ցանկանում եմ տեսնել էնտուզիազմն է խաղացողների մոտ. մեր երկրպագուները արժանի են տեսնել կիրք մեր թիմի խաղում: Եթե մենք չունենանք լավ ներդրումային բիզնես-նախագիծ, երբեք չենք հասնի հաջողության: Դա արմատական նշանակություն ունի համակարգի ձևավորման հարցում թիմին աջակցելու համար»:

Աղբյուր`RAI
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 888 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (19.11.2013 03:05) [Материал]
Tohir xeloq banera xosum u lurj mardu tpavorutyuna toxum. chgidem indz sksuma dur gal mnacac arden gorcov piti apacuci. es haavatumem iran

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz