Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 23 » Ռոմանոյի, Բենասսիի ու Դոնկորի մեկնաբանությունները խաղից հետո
05:18
Ռոմանոյի, Բենասսիի ու Դոնկորի մեկնաբանությունները խաղից հետո

Այսօր Ինտերի երիտասարդական ակադեմիայի միանգամից 3 խաղացողներ իրենց դեբյուտը նշեցին առաջին թիմի կազմում: Իհարկե, նրանք բոլորն էլ ցանկանում էին իրենց դեբյուտը նշել հաղթանակով, բայց նրանք դեռ հնարավորություն կունենան վայելել հաղթանակի բերկրանքը իրենց թիմի հետ: Ահա նրանց մեկնաբանությունները խաղից հետո.

Անդրեա Ռոմանո

''Դա անբացատրելի զգացում է, երբ քո առաջին պաշտոնական խաղն ես անցկացնում թիմի կազմում: Իմ ոտքերը մի քիչ դողում էին խաղի սկզբում, բայց րոպեներն անցնելուն պես գիտակցում ես, թե որտեղ ես գտնվում: Մարզիչ Ստրամաչչիոնին ինչպես Պրիմավերայում, այնպես էլ առաջին թիմում միշտ կարողանում է օգնել քեզ և վստահություն ներշնչել: Ես անչափ շնորհակալ եմ նրան: Ես միշտ քրտնաջան կաշխատեմ և կփորձեմ տալ առավելագույնը'':

Մարկո Բենասսի

''Ամոթալի արդյունք էր'', սա առաջին բանն էր, որ ասաց Բենասսին: ''Մարզիչը ցանկանում էր, որ մենք առաջ քաշված խաղանք, սկզբում ես շատ խորքից էի գարծում, ինչը թույլ էր տալիս մրցակիցներին ավելի շատ գրոհել: Բայց հետո ես հասկացա, թե ինչ պետք է անեի: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել մարզիչ Ստրամաչչիոնիին, նա նույնիսկ շնորհավորեց ինձ խաղից հետո: Բայց, ինչպես արդեն նշեցի, մենք հիասթափված ենք արդյունքից'':

Իսաակ Դոնկոր

''Ես իսկապես երջանիկ եմ, և շնորհակալ եմ այն մարդկանց համար, ովքեր մտածում են իմ մասին: Այսօր խաղադաշտ դուրս գալը ֆանտաստիկ էր, ես այնքան հուզված և ոգևորված եմ, բայց միևնույն ժամանակ տխուր եմ բաց թողած գոլերի համար: Կարող էինք ավելի լավ խաղալ: Մարզիչը ինձ և Գարրիտանոյին խնդրեց տաքացնել մկանները, այնուհետև որոշեց ինձ դուրս բերել խաղադաշտ: Այս մեծագույն խաղացողների հետ խաղալը անմոռանալի փորձ է ինձ համար'', - ասել է 17-ամյա պաշտպանը:

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 992 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 tiko11   (24.11.2012 23:30) [Материал]
jahelner@ chgiden uraxanana te txren... hl@ shat piti ashxaten iranc vra

4 Hako   (23.11.2012 14:17) [Материал]
apren mer jahelner@,,, shnorhavorum em noramut@ nshelu kapakcutyamb u hajoxutyun em maxtum hetaga porcutyunnerum

3 Tigran   (23.11.2012 06:33) [Материал]
Garganonyic es aveli shat ei spasum,xosqs es xaxi masin chi ayl yndhanrapes

2 ashxen91   (23.11.2012 06:31) [Материал]
inchqan vor es xaxic tesa, Romanon u Benassin aveli lav ein xaxum, qan Juany, Silvestren u Garganon

1 ashxen91   (23.11.2012 06:04) [Материал]
xexj erexeqy votery doxalov xaxum ein, inch eq uzum, hashveq mer primaveran iranc arajin timin krvela, bolorin shnorhavorum em iranc debyutneri hamar, der shaat ashxatelu tex unen, bolorn el mi or himnakan kazmum xaxalu arjani footballistner kdarnan! tox es verjin partutyuny lini iranc hamar arajin timum! Forza Inter 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz