Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 24 » Ինտերի գլխավոր տնօրեն. «Հունվարին մեզանից մի սպասեք թանկարժեք գնումներ»
22:43
Ինտերի գլխավոր տնօրեն. «Հունվարին մեզանից մի սպասեք թանկարժեք գնումներ»

Ինտերի գլխավոր տնօրեն  Էռնեստո Պաոլիլլոն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական նոր կանոնները պարտադրում են ակումբին, որպեսզի հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, հրաժարվի թանկարժեք ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից:

«Երբ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական կանոններն ուժի մեջ մտնեն, վաղ թե ուշ, բոլորս էլ ստիպված կլինենք կրճատել մեր ծախսերը: Այնպես որ, հունվարին մեզանից մի սպասեք թանկարժեք գնումներ: Մենք կփորձենք փոքր-ինչ համալրել կազմը:

Այժմ բոլոր ակումբներն էլ գումարների հետ կապված խնդիրներ ունեն, իսկ Պլատինիի նոր կանոններն ստիպում են ավելի զգույշ ծախսել գումարները:

Այս մրցաշրջանում, մեր առաջնագույն խնդիրը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, քանի որ եթե դա չստացվի, ապա ստիպված կլինենք ավելի շատ կրճատել մեր բյուդջեն»,- մասնավորապես ասել է Պաոլիլլոն:

Տեղեկացնում է Gol-bet.com-ը:

Դիտումներ: 1144 | Ավելացրեց: Artyominter | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Carlos   (05.08.2012 09:14) [Материал]
I like to party, not look articles up online. You made it hpepan.

1 TELMANINTER   (25.12.2011 11:06) [Материал]
Lveli esinnca asuu angry angry

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz