Ինտերը կարող է փոխանակել Սնեյդերին Նանիի կամ Պաստորեի հետ
Միլանի «Ինտերը» պատրասվում է հրաժեշտ տալ թիմի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ֆուտբոլիստը համաձայն չէ աշխատավարձի նվազեցմանը, այդ իսկ պատճառով «ներաձուրիները» ցանկանում են հրաժարվել նրա ծառայություններից:
Նշվում է նաև, որ Սնեյդերը կարող է տեղերով փոխվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Խավիեր Պաստորեի, կամ «Ման. Յունայթեդի» կիսապաշտպան Նանիի հետ: