Գլխավոր էջ » Արխիվ

ՖԻՖԱ –ի գործակալ Մաուրիցո Գաուդինոն գտնում է, որ այսօր գերմանական ֆուտբոլը վերելք է ապրում, և դա ապացուցում է նաև տրանսֆերային շուկան: CalcioMercatoWeb-ին տված իր հարցազրույցի ժամանակ նա պատմել է Գեֆերսոն Ֆարֆանի " Շալկե 04” –ից "Ինտեր” տեղափոխվելու խոսակցությունների մասին:
- Ես կարծում եմ, այս տրանսֆերը հունվարին իրականացնելը քիչ հավանական է: Ֆարֆանը այժմ վերականգնվում է ծնկի ծանր վնասվածքից և նախընտրում է ամբողջովին վերականգնվել: Նա դուր է գալիս շատ իտալական ակումբների, և իմ կարծիքով, նա ի վիճակի է շատ բան ներդնել Սերիա Ա-ում, քանի որ Ֆարֆանը շատ որակյալ հարձակվող է, արագ է և լավ տեխնիկա ունի: Նա կփոխի իր ակումբը, բայց մրցաշրջանի ավարտին, այլ ոչ հիմա:
Հիշեցնենք, որ Ֆարֆանի գործակալի խոսքերով, խաղացողը առաջին հերթին կփորձի երկարաձգել պայմանագիրը "Շալկե”-ի հետ ավելի լավ պայմաններով, բացի այդ ֆուտբոլիստին պահելու ցանկություն հայտնել է նաև "Շալկե”-ի մենեջերը` վերջերս տված հարցազրույցներից մեկում:
Просмотров: 376 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 26.12.2011 |

Ներաձուրիների առաջնային խնդիրներից մեկն է համալրել շարքերը հարձակման գծում: Շատ անունների շարքում նաև հայտնվել է Կլաուդիո Պիսսարոն, 33 ամյա հարձակվողը հանդես է գալիս Բրեմենյան Վերդերում:

Բայց այս ամենը կարող է քիչ հավանական թվալ, բայց "Ինտերը" կարող է առաջարկ անել պերուացի հարձակվողին: Այս խաղաշրջանում Պիսսարոն խփել է 12 գնդակ և համարվում է Վերդերի լավագույն ռմբարկուն:

Պիսսարոն գրավել է իր խաղով Ինտերի տեխնիկական տնօրենին, Մարկո Բրանկաին, որը շատ լավ գիդի որ հարձակվողի պայմանագիրը ակումբի հետ վերջանում է այս ամառ: Դա նշանակում է, որ Պիսսարոն կարող է համալրվել "Ինտերի" շարքերում շատ չնչին գումարով:

Просмотров: 450 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 26.12.2011 |

Արդեն շատ վաղուց հայտնի է, որ Իտալական Ինտերը հետաքրքրվում է Պորտոի խաղացողով, Ֆրեդի Գուարինով: Այս պահին դա միայն հետաքրքրություն է և ոչ ավելին: Նրա գործակալը`Մարսելո Ֆերեիրան հարցազրույցում ասել ե հետեվյալը `





 "Ֆրեդին կցանկանար հանդես գալ այնպիսի ակումբում ինչպիսին է` Ինտերը կամ Ռոման: Մենք կուզենաինք, որ այդ լուրերը լինեին իրականություն, բայց առայժմ ոչ մի հստակություն չկա: Կտեսնենք ինչ կլինի հունվարին:"

Ֆերեիրան նաև նշել է որ, եթե Պորտոն լուրջ առաջարկ ստանա, ապա ակումբը պատրաստ կլինի հրաժարվել իր խաղացողից և քննարկել առաջարկը:
Просмотров: 491 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 26.12.2011 |

Ինտերի հարձակվող Դիեգո Ֆորլանը, ով Ս. Ծննդյան տոների կապակցությամբ մեկնել է իր հայրենիք՝ Ուրուգվայ, հայտարարել է, որ ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից:

«Հիանալի վիճակում եմ գտնվում և արդեն ամբողջությամբ վերականգնվել եմ: Առաջիկա օրերին մտադիր եմ հանգստանալ , որից հետո անցնեմ մարզումների, որպեսզի հունվարի սկզբին Իտալիա վերադառնամ իդեալական մարզավիճակում»,- ասել է Ֆորլանը:

Տեղեկացնում է gol-bet.com-ը:

Просмотров: 512 | Ավելացրել է: Artyominter | Ամսաթիվ: 26.12.2011 |

Դեկտեմբերի 22-ին Inter Channell-ին տված հարցազրույցի ժամանակ Ռանիերին պատմել է իր և նախագահ Մորատտիի առաջին հանդիպման մասին:
"Մենք հանդիպել ենք դեռ այն ժամանակ, երբ ես լքեցի Նապոլին, իսկ նա դեռ նախագահ չէր: Դա Միլան-Ինտեր դերբիի ժամանակ էր, մենք իրար կողքի էինք նստած, երբ նա ասաց. "Սա քո մարզադաշտն է", իսկ ես պատասխանեցի. " Սա ավելի շատ քո մարզադաշտն է, և ես հուսով եմ, որ դու այնքան լավ կաշխատես այստեղ, ինչքան քո հայրը": Նա հասավ այնտեղ ինձանից շուտ, այնուհետև ես ժամանեցի և ասացի նրան. "Դա անկասկած քեզանից ավելի քիչ ժամանակ խլեց, այնպես չէ՞..."

Ռանիերին լավ հարաբերությունների մեջ է նախագահ Մորատտիի և ամբողջ թիմի հետ, որը օրեցօր ավելի է աճում, և դա այն հարաբերություններն են, որոնց նա հավատում է, քանի որ, ինչպես նա ասաց. " Այն ժամանակ, երբ հասկացա, որ սա իմ տունն է, այն դարձավ այն ամենը, ինչին ես հավատում եմ: Կա նախագահ և ակումբ, ով ուղղություն է տալիս, իսկ այնուհետև մարզիչն է որոշում հետևել դրանց և ապահովել, որպիսի խաղացողները հետևեն այդ ցուցումներին: Այս պարագայում մենք պետք է խոսենք նաև մարզումների մասին, որոնք նույն նպատակն ունեն: Եթե ինչ-որ բան սխալ է ընթանում, ես անմիջապես գնում և քննարկում եմ դա իմ նախագահի հետ, և ոչ երբեք մամուլի հետ, և դա այն է ինչի մասին ես միշտ մտածում եմ:"


Կարճ ժամանակահատվածում Ռանիերին լավ հարաբերություններ է հաստատել նաև Ինտերի երկր ... ...
Просмотров: 445 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 25.12.2011 |

Կլաուդիո Ռանիերիի Ինտերի օգնական Բեպպե Բարեզին հավատում է, որ "ներաձուրիները" մոտ ժամանակներս կմիանան առաջնությունում առաջին տեղի համար պայքարին: Բարեզիի կարծիքով, դա տեղի կունենա, երբ շարք վերադարնան Ինտերի բոլոր առաջատար ֆուտբոլիստները:

- Ռանիերիի հետ մեր թիմը սկսել է ավելի քիչ գոլեր բաց թողնել, քանի որ մենք կարողացել ենք գտնել ճիշտ բալանսը 4-4-2 դասվորությամբ: Այժմ մեր լավ մարզավիճակի է գալիս, և շատ առաջատար խաղացողներ շարք են վերադառնում: Կարծում եմ, նրանց հետ մենք կրկին կկարողանանք միանալ առաջին տեղի համար պայքարին,- ասել է Բարեզին:


Հիշեցնենք, որ այս պահին Ինտերը Ա Սերիայում զբաղեցնում է 5-րդ տեղը և առաջատարներից` Միլանից և Յուվենտուսից հետ է մնում 8 միավորով:
Просмотров: 465 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 25.12.2011 |

Մինչ Ինտերի ֆուտբոլիստները և մարզիչները գնացել են հանգստի և նշելու Սուրբ Ծննդյան տոները,մենք վերլուծել ենք թիմի պաշտպանների գործողությունները:Ինտերի պաշտպանները երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում խփած գոլերով Սերիա Ա-ում:Անցկացրած 16 տուրում Ինտերի 4 պաշտպաններ աչքի են ընկել 5 անգամ,որից 2-ը խփել է Նագատոմոն,իսկ ահա Լուսիոն,Մայկոնը և Ռանոկիան աչքի են ընկել մեկական անգամ:Ինտերի պաշտպանները այս ցուցանիշում երկրորդն են Ա Սերիայում,զիջելով միայն Ուդինեզեին:Այս մրցաշրջանում Ինտերի խփած բոլոր գոլերի 22.7%-ն է կազմում,իսկ Ուդինեզեյի արդյունքն է 25%:




Ձեզ ենք ներկայացնում ընդհանուր ցուցակը`
Ուդինեզե-5/20 (25%)
Ինտեր-5/21 (22.7%)
Կատանիա-3/20 (15%)
Բոլոնիա-2/14 (14.3%)
Պարմա-3/21 (14.3%)
Լեչչե-2/17 (11.8%)
Նովարա-2/17 (11.8%)
Միլան-4/35 (11.4%)
Յուվենտուս-3/27 (11.1%)
Ատալանտա-2/23 (8.7%)
Կիեվո-1/13 (7.7%)
Սիենա-1/14 (7.1%)
Նապոլի-2/29 (6.9%)
Ֆիորենտինա-1/15 (6.6%)
Պալերմո-1/18 (5.6%)
Ջենոա-1/19 (5.3%)
Ռոմա-1/21 (4.8%)
Լացիո-1/24 (4.2%)
Կալյարի-0/12 (0%)
Չեզենա-0/8 (0%)
Просмотров: 467 | Ավելացրել է: Artyominter | Ամսաթիվ: 25.12.2011 |

Երեկ խոսակցություններ էին տարածվել,թե Պալորմոն ցանկանում է գնել Սալի Մունտարիին,սակայն այդ ամենը միայն լրագրողների հորինածն էր,և այս հարցում պարզաբանումներ մցրեց Պալերմոյի սպորտային տնօրեն Լուկա Կատանին:
-Մենք երբեք չենք հետաքրքրվել այնպիսի ֆուտբոլիստներով,ինչպիսին Մունտարին է:Դա ուղղակի բանբասանք է:
Սակայն միևնույն Ժամանակ,Պալերմոն հետաքրքրվում է Ինտերի մեկ այլ ֆուտբոլիստի Օբիի ծառայություններով:
-Պալերմոն ձմեռային տրանսֆերի ժամանակ ձեռք է բերելու կենտրոնական կիասպաշտպանի և դա թիմի հիմնական նպատակն է:Մունտարին այդ ցուցակի մեջ չի մտնում,իսկ ահա Օբիի նկատմամբ հետքրքրություն ցուցաբերում ենք,քանի որ նա ավելի երիտասարդ է և ավելի տեխնիկապես զարգացած,-հայտարարել է Կատանիին:
Просмотров: 442 | Ավելացրել է: Artyominter | Ամսաթիվ: 25.12.2011 |

Ինտերի գլխավոր տնօրեն  Էռնեստո Պաոլիլլոն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական նոր կանոնները պարտադրում են ակումբին, որպեսզի հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում, հրաժարվի թանկարժեք ֆուտբոլիստներ ձեռք բերելու մտքից:

«Երբ ՈՒԵՖԱ-ի ֆինանսական կանոններն ուժի մեջ մտնեն, վաղ թե ուշ, բոլորս էլ ստիպված կլինենք կրճատել մեր ծախսերը: Այնպես որ, հունվարին մեզանից մի սպասեք թանկարժեք գնումներ: Մենք կփորձենք փոքր-ինչ համալրել կազմը:

Այժմ բոլոր ակումբներն էլ գումարների հետ կապված խնդիրներ ունեն, իսկ Պլատինիի նոր կանոններն ստիպում են ավելի զգույշ ծախսել գումարները:

Այս մրցաշրջանում, մեր առաջնագույն խնդիրը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, քանի որ եթե դա չստացվի, ապա ստիպված կլինենք ավելի շատ կրճատել մեր բյուդջեն»,- մասնավորապես ասել է Պաոլիլլոն:

Տեղեկացնում է Gol-bet.com-ը:

Просмотров: 487 | Ավելացրել է: Artyominter | Ամսաթիվ: 24.12.2011 |

Ինտերի նախկին հարձակվող Ադրիանոն հերթական տհաճ իրավիճակի մեջ է ընկել:
20-ամյա մի աղջկա խոսքերի համաձայն, Ադրիանոն, ուրբաթ գիշեր, Ռիո դե Ժանեյրոյի գիշերային ակումբներից մեկի մոտ, պատահաբար իր վրա է կրակել ատրճանակից: Այդ պատահարից հետո, աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ կրակոցից հետո գնդակը դիպել է նրա ձախ ձեռքին:

Ադրիանոն հերքել է աղջկա մեղադրանքը՝ նշելով որ ինքը չի կրակել նրա վրա. «Ես չեմ կրակել աղջկա վրա: Ես մեքենայի առջևի նստատեղի վրա եմ եղել, իսկ ցանկացած էքսպերտ կհաստատի, որ կրակոցը եղել է ետևի նստատեղիից»,- մասնավորապես ասել է Ադրիանոն:

Հիշեցնենք որ Ադրիանոն հանդես է եկել Ինտերում 2001-2009թվականներին:


Просмотров: 515 | Ավելացրել է: Artyominter | Ամսաթիվ: 24.12.2011 |

« 1 2 ... 422 423 424 425 »
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats