Գլխավոր էջ » Արխիվ
"Ինտերի" գլխավոր մարզիչ` Կլաուդիո Ռանիերին հայտնել է, որ Սարատեն և Սնեյդերը չեն լքի ակումբը:

"Սարատեն համարվում է, որպես "Ինտերի" խաղացող և ես նրան շատ բարձր գնահատում: Սնեյդերը պատկանում է "Ինտերին" և նա կմնա մեզ հետ":

"Պարմայի" հետ խաղում մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք հաղթել են "Նապոլիին" և "ՈՒդինեզեին": Մենք պետք է շատ զգոն լինենք, որովհետև շատ դժվար խաղ է լինելու: Մենք պետք է լինենք վճռական և կենտրոցած խաղի վրա:

Ֆոտուբոլիստներ
ը գտնվում են լավ մարզավիճակում ընդմիջումից հետո: Հոգեբանական տեսանկյունից նրանց շատ է օգնել ընտանիքների հետ լինելու փաստը: Գտնում եմ, որ մենք պատրաստ ենք 80-90 տոկոսով: Հուսով եմ, որ մենք կպահպանենք մեր լավագույն մարզավիճակը մինչև առաջնության ավարտը" - Ռանիերիի խոսքերը փոխանցել է Football Italia-ն.
Просмотров: 344 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 07.01.2012 |

 Կլաուդիո Ռանիերին հայտավորել է ներաձուրրիների 20 ֆուտբոլիստների, ովքեր կմասնակցեն մրցաշրջանի երկրորդ կեսի առաջին խաղին` ընդդեմ "Պարմայի": Խաղը տեղի կունենա "Ինտերի" սեփական հարկի տակ`"Ջուզեպպե Մեացցա"-ում, վաղը, հունվարի 7-ին, 23:45:


Խաղացողների ցուցակը.

Դարպասապահներ. 1 Ժուլիո Սեզար, 2 Լուկա Կաստելացցի, 21 Պաոլո Օրլանդոնի

Պաշտպաններ. 4 Խավիեր Զանետտի, 6 Լուսիո, 13 Մայկոն, 23 Անդրեա Ռանոկկիա, Վալտեր Սամուել, 37 Դավիդե Ֆարաոնի, 55 Յուտո Նագատոմո:

Կիսապաշտպաններ. 8 Տիագո Մոտտա, 11 Ռիկարդո Ալվարես, 18 Անդրեա Պոլի, 19 Էստեբան Կամբիասսո, 20 Ժոել Օբի, 29 Ֆիլիպպե Կոուտինիո: 

Հարձակվողներ. 7 Ջամպաոլո Պացցինի, 22 Դիեգո Միլիտո, 28 Մաուրո Սարատե, 30 Լյուկ Կաստանիոս:

... ...
Просмотров: 305 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 06.01.2012 |

Ինտերի տեխնիկական տնօրեն Մարկո Բրանկան հերքեց այն տեղեկատվությունը, թե իր ակումբը Լոնդոնում բանակցություններ է վարել  Մանչեսթեր Սիթիի հետ:
Մենք Լոնդոնում չենք քննարկել Սիթիի ներկայացուցիչների հետ Սնայդերի տեղափոխությունը,- ասվում է  Բրանկայի հայտարարության մեջ, տեղադրված ներաձուրիի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ինքը Սնայդերը ասել էր, որ ամենայն հավանականությամբ այս ձմեր Ինտերից չի հեռանա:

intermilano.ru
Просмотров: 339 | Ավելացրել է: (Gunner)-NERAZZURRI | Ամսաթիվ: 06.01.2012 |

ՈՒեսլին չի բացառում, որ կարող է հեռանալ "Ջուզեպպե Մեացցայից":

"Եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ, ապա կարող եմ տալ 90%, որ մնալու եմ "Ինտերում", վատագույն դեպքում մինչև ամառ" - ասել է "Ինտերի" կիսապաշտպան ՈՒեսլի Սնեյդերը:

"Ինձ ամեն ինչ գոհացնում է Միլանում և ես չեմ պատրաստվում այլ ընտրություն կատարել"

"Բայց ես չեմ հաստատում 100%, որ ես կմնամ "Ինտերում", քանի որ ֆուտբոլում պատահում է ամեն ինչ":

Հիշեցնենք, որ ամռանը Սնեյդերի ծարայություններով հետաքրքրվում էր Մանչեսթեր Յունայթեդը: Խոսվում է
ր , այն մասին, որ կարմիր սատանաները պատրաստվում են ձեռք բերել ՈՒեսլիին արդեն ձմռանը:
Просмотров: 330 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 06.01.2012 |

Պերուական ` "ՈՒնիվերսիտարիո" ակումբի Էնդի Պոլոն, որին դեռ անցաց տարի էին ուղարկում եվրոպական ակումբներ, խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ "Ինտերի" կամ "Բարսելոնայի" կազմում:

"Լուրերը իմ տեղափոխվելու մասին Շալկէ ` կեղծ է: Ես ագենտիս հետ չեմ ստացել ոչ մի առաջարկ այլ ակումբներից: Այս պահին ես կենտրոնացածեմ "ՈՒնիվերսիտարիոյի" խաղերին: Եթե ամեն դեպքում հարկ լինի լքել ակումբը, ապա դա կլինի 2012 թվականի վերջին: Այդ դեպքում ես կցանկանաի տեղափոխվել "Ինտեր" կամ "Բարսելոնա", - ասել է 17-ամյա հարձակվողը

Просмотров: 351 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 06.01.2012 |

Լուկա Կալդիրոլան շատ լուրջ քայլ կատարեց իր կարիերայում: Նա մինչև ամառ վարձավճարով հանդես կգա "Բրեշիայի" կազմում, որն իր հերթին հանդես է գալիս Սերիա Բ-ում: Այդ քայլը պաշտոնապես հաստատվեց այսօր, երբ դրվեցին բոլոր ստրագրությունները համապատասխան փաստաթղթերում:

"Ներաձուրինների" 20-ամյա պաշտպանը ծնվել է քաղաք Դեսիոյում և անցել է բոլոր տարիքային կատեգորիանները "Ինտերի" կազմում: 2010-2011 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հոլանդական "Վիտեսսի" կազմում: Իտալիայի 21 տարեկանների հավքականի ֆուտբոլիստը, գալիք 6 ամսում կզբաղվի իր առաջընթացով, բայց արդեն որպես "Բրեշիայի" ֆուտբոլիստ:
Просмотров: 302 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 06.01.2012 |

Սերիա Ա-ի 17-րդ տուրի "Ինտեր" - "Պարմա" հանդիպումը կդատի մրցավար Անտոնիո Ջաննոկկարոն Լեչչեից: "Ինտերը" այս տարվա իր առաջին խաղը կանցկացնի տանը` իր "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտում, հունվարի 7-ին, 23:45 (Եր): 

Վերջին անգամ Ջաննոկկարոն դատել է "Ինտերի" խաղը ընդդեմ "Կիեվոյի", 2011 թվականի ապրիլի 9-ին, որն ավարտվեց 2:0 հաշվով` ի օգուտ ներաձուրրիների:

Անտոնիո Ջաննոկկարոյի օգնականները կլինեն Պրետի և Լա Ռոկկանները: Չորրորդ մրցավար է նշանակվել Մարկո Գուիդան:  

FC Inter News
Просмотров: 339 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 06.01.2012 |

"Ինտերի" կիսապաշտպան ՈՒեսլի Սնեյդերը, ով վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբեր ամսից, դրական է գնահատում  իր վերականգնման ընթացքը:

- Այսօր շատ լավ մարզում էր, - գրել է 27-ամյա հոլանդացին իր Տվիթերի էջում: - Մարզվել եմ "Ինտերի" բազայում `Ապպիանո Ջենտիելիում: Ինձ շատ լավ եմ զգում և  ֆուտբոլի քաղց եմ զգում: Ցանկանում եմ նորից վերադառնալ խաղադաշտ...

Հիշեցնենք, որ Սնեյդերը անցկացրել է 6 խաղ ընթացիկ առաջնությունում` խփելով մեկ գնդակ: Հաջորդ հանդիպումը ներքին առաջնությունում "Ինտերը" կմրցի "Պարմայի" հետ հունվարի 7-ին:
Просмотров: 350 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 06.01.2012 |

Ջամպաոլո Պացինի
"Ինտերի" հարձակվող Ջիամպաոլո Պացինին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ "Միլանի" նկատմամբ հաղթանակը կարող է իր թիմին վերադարձնել չեմպիոնական մրցավազքին:

"Դերբին կարող է դառնալ մեր տրամպլինը 2012 թվականի համար: Որպիսի կարողանանք վերադառնալ չեմպիոնական մրցավազքին պետք է հաղթենք " Միլանին": Մենք պարտավոր ենք այս խաղին վերաբերվել այնպես, ինչպես տարվա ամենակարևոր խաղին"

Հարձակվողը խոսել է նաև Իտալիայի հավաքականի մասին.

"Տարվա արդյունքներով մեր հավաքականը հավաքել է 8.5 միավոր`հնարավոր 10-ից: Պրանդելին շատ լավ է կատարում իր աշխատանքը: Նա նոր գաղափարներ մտցրեց և նոր կոլեկտիվ ստեղծեց: Մենք պետք է լավ ելույթ ունենանք ամռանը, որպիսի որոշ մարդիկ դադարեն Իտալիայի հավաքականը դիտարկել որպես Եվրո-2012-ի ետնապահ թիմ" -հարձակվողի խոսքերն է փոխանցում Gazzetta dello Sport-ը:
Просмотров: 335 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 05.01.2012 |

Ֆորլանը մարզման ժամանակ վնասվածք է ստացել
 Ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանի մասնակցությունը հունվարի 7-ին կայանալիք Ա Սերիայի 17-րդ տուրի "Ինտեր"-"Պարմա" հանդիպմանը հարցականի տակ է, տեղեկացնում են իտալական ինտերնետ պարբերականները: 

Բանն այն է, որ Ֆորլանը ստացել է ոտնաթաթի վնասվածք ներաձուրրիների մարզման ժամանակ, ինչի պատճառով ստիպված է եղել բաց թողնել երեկ տեղի ունեցած մարզումները: Թե ինչքան ժամանակ կպահանջվի ուրուգվայցի ֆուտբոլիստի վերականգնման համար, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ աշնանը Ֆորլանը ստիպված էր խաղերը բաց թողնել 2 ամսից ավելի` մկանային վնասվածքի պատճառով, որ ստացել էր ազգային հավաքականի հետ խաղում:
Просмотров: 338 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 05.01.2012 |

« 1 2 ... 419 420 421 422 423 424 425 »
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats