Գլխավոր էջ » Արխիվ
Оценки за матч с "Пармой"La Repubblica: Ժուլիո Սեզար 6.5, Խավիեր Զանետտի 6.5, Լուսիո 6.5, Մայկոն 6.5, Վալտեր Սամուել 6.5, Յուտո Նագատոմո 6.5, Տիագո Մոտտա 6.5, Ռիկարդո Ալվարես 7, Էստեբան Կամբիասսո 6.5,  Ջամպաոլո Պացցինի 6.5, Դիեգո Միլիտո 7, Դավիդե Ֆարաոնի 6.5

... ...
Просмотров: 354 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 10.01.2012 |

Նագատոմո
"Ես շատ ուրախ եմ, որ 2012-ը սկսվեց շատ կարևոր հաղթանակով, ինչպես իմ, այնպես էլ ողջ թիմի համար" ասել է Նագատոմոն "Պարմային" 5-0 հաշվով հաղթելուց հետո:

"Շատ կարևոր է նաև, որ մենք խաղն անցկացրեցինք առանց հակառակորդին զիջելու: Եթե դու չես զիջում, ապա ակնհայտ է, որ դու չես կարող պարտվել, դա ամենապարզ ճանապարհն է, այդ տվում նաև մեր հարձակվողների համար: Մենք մրցակցին շատ շանսեր չտվեցինք, մենք պահպանում էինք խաղի հավասարակշռությունը, և ես համոզված եմ, որ մեր թիմը դեռ կշարունակի աճել:

Ֆարաոնիի ելու՞յթը: Շատ կարևոր է, որ թիմում նրա պես երիտասարդ խաղացողներ ունենք, ովքեր հեշտությամբ հաղթահարում են դժվարությունները: Նա շատ տաղանդավոր է:

Ռոսսոներինե՞< ... ...
Просмотров: 360 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 09.01.2012 |

Ֆարաոնի
"Այս գոլը հանդիսանում է իմ բոլոր ջանքերի արդյունքը, որ ես ներդրել եմ դեռ վաղ հասակից և հիմա ես մտքերով գնում եմ դեպի ակունքները և դեպի իմ հայրը: Նա էր ինձ տանում մարզումների, երբ ես դեռ շատ փոքր էի, և իմ ամբողջ ընտանիքը այդ ժամանակվանից իմ կողքին է և աջակցում է ինձ: Իմ առաջին գո՞լը Ա Սերիայում: Այսօր կարևորը հաղթանակն է: Մենք շատ լավ խաղացինք, և առավել շատ ինձ ուրախացրեց այն, որ Միլիտոն նորից գոլ խփեց: 
  Մեր թիմում երիտասարդ խաղացողների և փորձառու աստղերի միքսը ուղղակի ֆանտաստիկ է: Ռիկի Ալվարե՞սը: Դա ուղղակի ժամանակի խնդիր էր... Ալվարեսը դա ուժ է: Ես կարծում եմ, որ Ռիկարդոն ամենակարևոր խաղացողներից է, որ եկել են Ինտեր: Նրան այնքան շատ էին քննադատում, և մենք իրոք ցավում էինք նրա համար, չէ որ մենք տեսնում էինք, թե նա ինչեր էր անում մարզումների ժամանակ: Մի խոսքով, մենք շատ ուրախ ենք նրա համար:
Այժմ, երբ բոլորը կսկսեն գովաբանել, ես ընդհակառակը քննադատտորեն կմոտենամ ինքս ինձ և կրկնակի կմարզվեմ"- ասել է ֆարաոնին "Պարմայի" հետ խաղից հետո:
... ...
Просмотров: 403 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 09.01.2012 |

 Սերբիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովը հայտնվել է միլանյան երկու ակումբների՝ «Ինտերի» և «Միլանի» ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ 26-ամյա պաշտպանը 2007-ից 2010 թվականը հանդես է եկել իտալական «Լացիոյում»:
Կոլարովի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այս մրցաշրջանում պաշտպանը 16 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազում և դարձել է 3 գոլի հեղինակ, հաղորդում է Tuttosport-ը:
Просмотров: 329 | Ավելացրել է: Juve-Krasic | Ամսաթիվ: 09.01.2012 |

Ըստ football-italia.net-ի հայտնած տեղեկությունների «Ինտերը» «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կարլոս Տևեսի համար առաջարկել է 27 մլն եվրո, այդպիսով հարձակվողի համար պայքարում առաջ անցնելով «Միլանից»:

Հետաքրքրիր է, որ երեկ «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել էր, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Տևեսի հետ: Սակայն նույն հաջողությունը դեռևս չկա «քաղաքաբնակների» հետ բանակցություններում:

Ըստ իտալական ԶԼՄ-ների` «Միլանին» ոչ-մի կերպ չի հաջողվում համաձայնեցնել տրանսֆերի գումարը: «Մանչեսթեր Սիթին» հարձակվողի համար պահանջում է 30 մլն: «Ինտերը» ցանկանում է վարձակալել արգենտինացուն և մրցաշրջանի ավարտից հետո գնել 27 մլն եվրո-ի դիմաց, իսկ Միլանը առաջարկում է 23 մլն:

Նշենք նաև, որ ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է 35 մլն եվրոյով միանգամից ձեռք բերել արգենտինացի հարձակվողին, ակայն այդ տարբերակը չի ցանակնում քննարկել ինքը` ֆուտբոլիստը:

Просмотров: 382 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 09.01.2012 |

"Ես միշտ ասել եմ, որ հավատում եմ իմ տղաներին, նրանց վստահությանը և կարողությանը որոշել ամենադժվար խնդիրները, և այն, որ նրանք երբեք չեն կանգնի գնացքի հետևում: Եվ այժմ նրանք ինձ վարձահատույց եղան իմ հավատի համար: Տարիքը դա այն է, ինչի հետ պետք է գա նաև որոշակի հասկացողություն, այլ ոչ թե պետք է նյարդայինացնի: Մենք չենք պատրաստվում կանգ առնել, ոչինչ դեռ չի ավարտվել: Այժմ մենք ուղղում ենք այն իրավիճակը, որը շատ ու շատ բարդ էր: Շատ կարևոր է, որ մենք նոր տարին ճիշտ ոքով սկսեցինք:

Ռանիերին Մոուրինիոյի պես 5 խաղից 15 միավոր է հավաքե՞լ: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ Ինտերի հետ հավաքել մաքսիմալ հնարավորը, և շատ ուրախ եմ, որ այսօր Ինտերը խաղաց իր լավագույն խաղը Ռանիերիի օրոք: Հաղթանակները մեզ ուժ, էնտուզիազմ և կիրք են տալիս, որոնց այստեղ կարոտել էին, և որոնք ստիպում են մեզ շատունակել պայքարը առաջնությունում:


Մենք չպետք է տարվենք և մոռանանք, որ մենք Պարմային երեք անգամ շատ հեշտ շանս տվեցինք դարպասը գրավելու համար: Միլանի հետ դերբի՞ն: Մենք անհամբեր սպասում ենք այդ ճակատամարտին, քանի որ շատ լավ մարզավիճակում ենք: Այս պահին ինտերիստները կարողացան ազատվել այն հոգեբանական թույնից, որ ծնվել էր թիմում առաջնության մեկնարկում: Մենք պետք է ազատվեինք այդ լարվածությունից:


Ռիկի Ալվա՞րեսը: Մենք երբեք չենք կասկ ... ...
Просмотров: 356 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 09.01.2012 |


Շատ կարևոր խաղից առաջ կրկնակի հետաքրքիր էր հետևել մրցակիցների պատրաստվածությանը: Կարևոր իրադարձությունը տեղի կունենա 18րդ տուրում, երբ "Ինտերը" կհանդիպի "Միլանին": Ահա այս խաղից առաջ "Ինտերին" սպասում էր պինդ "Պարման": Նույնիսկ ամենաանուշադիր "ներաձուրին" գիտեր, որ այս խաղում Մայկոնն ու Մոտտան պիտի զգույշ գործեին, որպեսզի խուսափեին զգուշացումներից: "Պարմայի" կազմում ամենավտանգավորը գործում էր Ջոնվինկոն և նրա աջ ձեռքն էր Բիաբիանին: Պարմացիները խաղում էին 4-4-1-1 տակտիկայով:

"Պարմային" հաջողվում էր գրոհել միայն աջ եզրով, որտեղից էլ Բիաբիանին գնդակը ուղարկում էր տուգանային հրապարակ: Հատկանշական էին Ջովինկոյի և Մոդեստոի շատ վտանգավոր գլխով հարվածները: "Ինտերի" կազմում ֆանտաստիկ խաղ ցուցադրեց Դիեգո Միլտիոն` խբելով 2 գնդակ և 1 գոլային փոխանցում: Արգենտինացու երկու գոլերի մեջտեղում աջքի ընկավ նաև Տիագո Մոտտան` 20 մետր հեռավորությունից գնդակը մխճելով մրցակցի դարպասը:

"Ինտերի" 3րդ գոլը ծնվեց մրցակցի պաշտպանների կոպիտ սխալից հետո: Երբ պարմացիները կենտրոնացել էին Պացցինիի վրա, խելացի Մայկոնը խաղը իր վրա վերցնելով հիանալի փոխանցում կատարեց հարմար դիրքում գտնվող Միլիտոյին: Դիեգոն երկրոդ հարկում հիանալի դրսևորեց իրեն և գնդակը ուղարկեց հեռա ... ...
Просмотров: 721 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 07.01.2012 |

"Ինտերի" պաշտպան Դուգլաս Մայկոնը նորից հայտնվել է տրասնֆերային շուկայի կենտրոնում:

Ըստ տարբեր ասեկոսների, 30-ամյա բրազիլացու ծառայութուններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Փարիզցիները պատրաստ են միլանյան ակումբին վճարել 15մլն եվրո: Սակայն ֆուտբոլիստի գործակալ ` Ռոբերտո Կալենդրան հայտարարել է, որ իր հաճախորդը չի լքի ակումբը:

"Ես ուզում եմ հավատացնել բոլոր "ներաձուրիների" երկրպագուներին, որ Մայկոնը կշարունակի մնալ, որպես "Ինտերի" ֆուտբոլիստ: Նա ցանկանում է նվաճել նոր գավաթներ այս ակումբի մարզաշապիկով" - ասել է գործակալը Sky Sport Italia-ին: - "Ես կտրականապես բացառում եմ բոլոր տրասնֆերային բանակցությունները: Մենք չենք կապնվել "ՊՍԺ"-ի  և այլ ակումբների հետ":

"Ես հասկանում եմ, որ Մայկոնի ծառայություններով հետաքրքրված են մի քանի հայտնի ակումբներ, բայց Մայկոնը արդեն հանդես է գալիս հռչակավոր թիմում: Դուգլասը երջանիկ է "Ինտերում" և նա չի ցանկանում փչացնել այդ ամենը":
Просмотров: 392 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 07.01.2012 |

"Ինտերի" գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին առաջնության 17րդ տուրի հանդիպմանը չի հայտավորել կիսապաշտպան Դեյան Ստանկովիչին և պաշտպան Կրիստիան Կիվուին: Երկու ֆուտբոլիստներն էլ նոր են ապաքինվել վնասվածքից և դեռ պատրաստ չեն դաշտ վերադառնալու: Բայց Ռանիերին նաև նշել է, որ սերբիացին և ռումինացին կարող են շարք վերադառնալ միլանյան դերբիում, որն ել տեղի է ունենալու հունվարի 15-ին:

"Կիվուն մասնակցել է ընդամենը երեք մարզումի: Ստանկովիչը 4 մարզման և նրանք երկուսն ել պատրաստ կլինեն "Միլանի" հետ խաղին արդեն 1 շաբաթյա մարզմուներից հետո" - ասել է Ռանիերին:
Просмотров: 329 | Ավելացրել է: tiko11 | Ամսաթիվ: 07.01.2012 |

Ռանիերի
Տոների ընդմիջումից հետո Կլաուդիո Ռանիերին, հունվարի 6-ին տված իր հարցազրուցի ժամանակ խոսեց 2012 թվականի առաջին խաղի մասին, որը տեղի կունենա հունվարի 7-ին, "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտում, և դա միակ բանն է, որի մասին այս պահին մտածում է մարզիչն ու ողջ թիմը:

""Պարման" հաղթել է "Նապոլիին" և "Ուդինեզեին", այդ պատճառով մենք պետք է նրանց շատ զգույշ մոտենանք և լինենք շատ կենտրոնացած: Ես տեսնում եմ, որ տղաները լի են վստահությամբ, և ես վստահ եմ, որ մենք լավ խաղ կխաղանք...Իհերկե, սա բարդ խաղ է լինելու, քանի որ թիմերը, որոնք գալիս են Սան Սիրո, պաշտպանվողական են: Նրանք շատ արագ խաղացողներ ունեն և նրանք խփում են մինչև ընդմիջում: "Պարման" ունի այն խաղացողները, ովքեր կարող են դա անել, ինչպես Ֆլոկկարին, Ջիովինկոն և Բիաբիանին: Այդ պատճառով մենք պետք է շատ զգույշ լինենք և մտածենք միայն վաղվա խաղի մասի" Լրագրողների կողմից շատ հարցեր բարձրացվեցին նաև այլ թեմաների վերաբերյալ, ինչպիսին է տրանսֆերային շուկան: Եվ բոլոր նրանց համար, ովքեր հիպոթեզ էին առաջ քաշել, թե հանգիստը, որը տրվեց ներաձուրրիներին, չափազանց երկար տևեց, Ռանիերին պատասխանեց.

"Ես չեմ կարծում, որ արձակուրդի 7 օրերը կարող էին ազդել թիմի ֆիզիկական վիճակի վրա: Չնայած հոգեբանական տեսանկյունից դրանք միայն օգուտ են: Այդ պատճառով ես համոզված եմ, որ այս երկարատև ընդմիջումը միայն դրական է անդրադարձել թիմի վրա: Երբ խաղացողը հիանալի մարզավիճակում է ... ...
Просмотров: 306 | Ավելացրել է: ashxen91 | Ամսաթիվ: 07.01.2012 |

« 1 2 ... 418 419 420 421 422 ... 424 425 »
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz website monitoring results and uptime stats